Պասքալիս (լատին․՝ Paschalis, 7-րդ դար - 692, Հռոմ), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ 687 թվականին (որոշ աղբյուրներում՝ 692 թ)։

Պասքալիս
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ 7-րդ դար
Մահ 692
Հռոմ

Կենսագրություն խմբագրել

687 թվականի սեպտեմբերի 21-ին մահանում է Կոնոն պապը, և Պասքալիսն ու Թեոդորոսը դառնում են մրցակիցներ։ Նախքան վիճահարույց ընտրությունները Պասքալիսը եղել է սարկավագ։ Ըստ «Liber Pontificalis» տեղեկագրքի Պասքալիսի և Թեոդորոսի կողմնակիցները առգրավել էին Լաթերանի տարբեր մասերը և քանի որ չէին ուզում զիջել մեկը մյուսին, շրջապատված ու արգելափակված էին կայազորի կողմից։ Այդ ժամանակահատվածում կայազորի ներկայացուցիչները և հոգևորականների մեծամասնությունը հանդիպում են կայսերական պալատում և, ի վերջո, որպես Կոնոն պապի իրավահաջորդ ընտրում են Սանտա Սուսաննա եկեղեցու քահանա Սարգիս I-ին։ Այնուհետև վերջինիս բերում են Լաթերան և հարկադրում իրենց ներս թողնել։ Թեոդորոսն անմիջապես զիջում է և խոնարհվում Սարգիս I պապի առաջ[1]։

Պասքալիսը մնում է անդրդվելի, և մինչ ձևացնում է, թե ընդունում է Սարգիսին, պատգամաբերներ է ուղարկում Ռավեննայի էկզարխություն՝ խոստանալով ոսկով փոխհաատուցում ռազմական աջակցության դիմաց։ Յոհան II Պլատին եկսարքոսը ժամանում է և պահանջում ոսկին, ապա թալանում է հին Սուրբ Պետրոսի բազիլիկը։ Հեռանում է Սարգիս I պապի օծումից հետո (687 թվական, դեկտեմբերի 15)։ Նրան վճարում է նորընտիր պապը։ Պասքալիսը մեղադրվում է վհուկության համար և աքսորվում[2]։

Պասքալիսը մահացել է 692 թվականին։ Նա եղել է հակապապ ընդամենը մի քանի ամիս։ Այնուամենայնիվ նա չի հրաժարվել իր ծառայությունից և 687-692 թվականների պապականությունը կարելի է նաև վերագրել նրան։ Բայց և այնպես նրան չի կարելի լիիրավ պապ համարել, քանի որ նրա ձեռնադրումը լիարժեք չի եղել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Raymond Davis (translator), The Book of Pontiffs (Liber Pontificalis), first edition (Liverpool: University Press, 1989), p. 83
  2. Ekonomou, Andrew J. Ekonomou, Byzantine Rome and the Greek Popes: Eastern influences on Rome and the papacy from Gregory the Great to Zacharias, A.D. 590–752 (New York: Lexington Books, 2007), p. 216

Գրականություն խմբագրել

  • Philippe Levillain: Dictionnaire historique de la Papauté. Fayard, Paris 2003, ISBN 2-213-61857-7
  • Bruno W. Häuptli: Paschalis. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 24, Bautz, Nordhausen 2005, ISBN 3-88309-247-9, Sp. 1155–1157.

Արտաքին հղումներ խմբագրել