Նեոստիգմին

քիմիական միացություն

Նեոստիգմին, վաճառքային անվանումներից մեկը Պրոստիգմին, դեղամիջոց․ օգտագործվում է միասթենիա գրավիսը, Օգիլվիեյի համախտանիշը և առանց խցանման առկայության մեզի հետհոսքը բուժելու համար[1][2]։ Օգտագործվում է ատրոպինի հետ միասին նյարդամկանային պաշարման ազդեցությունները վերացնելու նպատակով[1]։ Այն տրվում է ներերակային, ներմկանային և ենթամաշկային ներարկման ձևով[1]։ Ներարկումից հետո ազդեցությունը ամենամեծն է 30 րոպե հետո և տևում է մինչև 4 ժամ[1]։

Նեոստիգմին
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Ներմկանային, ներերակային, ենթամաշկային, պերօրալ
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
ԿենսամատչելիությունՊարզ չէ, հավանաբար 5%-ից քիչ
ՆյութափոխանակությունԴանդաղ հիդրոլիզ ացետիլխոլինէսթերազայի և պլազմայի էսթերազաների ազդեցությամբ
Կիսատրոհման պարբերություն50–90 րոպե
ԴուրսբերումՉփոփոխված դեղ (մինչև 70%) և ալկոհոլային արգասիք (30%) դուրս են բերվում մեզով
Նույնացուցիչներ
CAS համար59-99-4
PubChem CID4456
DrugBankDB01400
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.305.602 Խմբագրել Վիքիդատայում

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, թքարտադրության ուժեղացումը, որովայնային ցավը, սրտի ռիթմի դանդաղումը[1]։ Առավել ծանր կողմնակի ազդեցություններից են արյան ցածր ճնշումը, թուլությունը և ալերգիկ ռեակցիաները[1]։ Հղիության ժամանակ օգտագործման անվտանգությունը երեխայի համար պարզ չէ[1]։ Նեոստիգմինը խոլիներգիկ դեղերի խմբին է պատկանում[1]։ Այն գործում է, պաշարելով ացետիլխոլինէսթերազան և բարձրացնում է ացետիլխոլինի մակարդակը[1]։

Նեոստիգմինը պատենտավորվել է 1931 թվականին[3]։ Այն ԱՀԿ-ի դեղերի ցանկում է, որպես առողջապահության համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկը[4]։ Զարգացող երկրներում արժեքը տատանվում է 0.18$–2.6$ 1 դեղաչափի համար[5]։ Անվանումը առաջացել է հունարեն neos-ից, որը նշանակում է "նոր", և "-ստիգմին" ածանցից, որը նրա սկզբնական մոլեկուլ՝ ֆիզոստիգմինի անվանումից է եկել[6]։

Բժշկական կիրառություն խմբագրել

Այն օգտագործվում է միասթենիա գրավիսի ժամանակ մկանային տոնուսը լավացնելու, մկանային ռելաքսանտների (Րոկուրոնիում, Վեկուրոնիում) կողմնակի ազդեցությունները վիրահատությունից հետո վերացնելու նպատակով, սովորաբար 25-ից 50 μգ/կգ դեղաչափով։

Կիարռում են նաև աղիքային սուր պսևդոխցանման պահպանողական բուժման և Օգիլվիեյի համախտանիշի բուժման ժամանակ, որոնց մոտ աղիները լայնանում են, բայց բացակայում է աղիների իրական մեծանիկական խցանումը[7]։

Սովորաբար հիվանդանոցներում օգտագործում են ներերակային նեոստիգմին, որը թուլացնում է օձի խայթոցի ազդեցությունը[8]։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ քթով օգտագործելու դեպքում նույնպես կարելի է օգտագործել նեոստիգմինը որպես օձի խայթոցի բուժման միջոց[9]։ ԱՄՆ-ում նեոստիգմինը սկսվել է օգտագործվել որպես մկանային ռելաքսանտների կողմնակի ազդեցությունների բուժման միջոց 2015 թվականին[10]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Նեոստիգմինը կարող է թողնել ակնային կողմնակի ազդեցություններ՝ ցավ ունքերի շրջանում, տեսողության խանգարում, ֆակոդոնեզ, գլխացավ, եղջերաթաղանթի գերարյունություն, ծիածանաբորբ, ալերգիկ ռեակցիաներ և հազվադեպ ցանցենու շերտազատում[11]։

Նեոստիգմինը առաջացնում է սրտի ռիթմի դանդաղում (բրադիկարդիա)։ Այդ պատճառով զուգահեռ տրվում են նաև պարասիպատոլիտիկ դեղեր, օրինակ՝ ատրոպին կամ գլիկոպիրոլատ։

Ստամոքսաղիքային ախտանիշները առաջանում են ամենավաղը և ներառում են ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, փսխումը, սպազմը և փորլուծությունը[12]։

Ֆարմակոլոգիա խմբագրել

Ացետիլխոլինի քայքայման վրա ազդելով, նեոստիգմինը անուղղակիորեն խթանում է և նիկոտինային և մուսկարինային ացետիլխոլինային ընկալիչները։ Նեոստիգմինը ի համեմատ Ֆիզոստիգմինի ունի քառավալենտ ազոտ և ավելի բևեռային է, որի հետևանքով չի անցնում արյունաուղեղային պատնեշը և չի մուտք գործում կենտրոնական նյարդային համակարգ, բայց անցնում է ընկերքային պատնեշը։ Նրա ազդեցությունը կմաղքային մկանների վրա ավելի ուժեղ է, քան ֆիզոստիգմինի ազդեցությունը։ Նեոստիգմինը ունի ազդեցության կարճ տևողություն, սովորաբար 2-4 ժամ[13]։ Նեոստիգմինը կապվում է խոլինէսթերազայի անիոնային և էսթերային հատվածներին։ Դեղը պաշարում է ացետիլխոլինէսթերազայի ակտիվ հատվածները և այն չի կարողանում ապաակտիվացնել ացետիլխոլինը, մինչև դրանք կհասնեն հետսինապսային ընկալիչներին։ Սա թույլ է տալիս հասնել գործողության պոտենցիալի շեմին և արդյունքում կարող է առաջանալ նոր իմպուլս հաջորդ նեյրոնում։ Միասթենիա գրավիսի դեպքում լինում են քիչ քանակի ընկալիչներ, իսկ ացետիլխոլինէսթերազայի պաշարման դեպքում ացետիլխոլինը չի քայքայվում և կարող է կապվել բոլոր եղած ռեցեպտորների հետ՝ առաջացնելով մկանային կծկում։

Քիմիա խմբագրել

Նեոստիգմինը կարող է դիտարկվել որպես ֆիզոստիգմինի անալոգ։ Այն ստացվում է 3-երկմեթիլամինոֆենոլի և N-երկմեթիլկարբամոիլ քլորիդի փոխազդեցությունից, որի արդյունքում առաջանում է երկմեթիլկարբամատ, իսկ հետագայում այն ալկիլացնում են երկմեթիլ սուլֆատով և ստանում պահանջվող նյութը։

Սպեկտրային տվյալներ խմբագրել

Նեոստիգմինը UV/VIS (ուլտրամանուշակագույն տեսանելի սպետկտրոմետր) կլանումը ցույց է տալիս 261 նմ, 267 նմ և 225 նմ[14]։

Neostigmine's 1H NMR Սպեկտրոսկոպիան ցույց է տալիս 7.8, 7.7, 7.4, 7.4, 3.8, և 3.1 մեկ միլիոն մասով փոփոխությունը։ Ավելի մեծ փոփոխությունները տեղի են ունենում արոմատիկ հիդրոգենազների պատճառով։ Ավելի փոքր փոփոխությունները՝ 3,8 և 3,1 մասերից ցածր, տեղի են ունենում համապատասխանաբար երրորդային և չորորդային ազոտի մոլեկուլից էլեկտրոնի հեռացման բնական հատկության պատճառով[15]։

Պատմություն խմբագրել

Նեոստիգմինը առաջին անգամ սինթեզվել է Էշիլմանի և Ռեյներտի կողմից 1931 թվականին[16] և պատենտավորվել է Էշիլմանի կողմից 1933 թվականին[17]։

Նեոստիգմինը ստացվում է 3-երկմեթիլամինոֆենոլի և N-երկմեթիլկարբամոիլ քլորիդի փոխազդեցությունից, որի արդյունքում առաջանում է երկմեթիլկարբամատ։ Հետագայում այն ալկիլացվում է երկմեթիլ սուլֆատով և առաջանում է նեոստիգմին[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Neostigmine Bromide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 428. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 540. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Neostigmine Methylsulfate». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «neostigmine: definition of neostigmine in Oxford dictionary (American English) (US)». www.oxforddictionaries.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Maloney, Nell; Vargas, H. David (2005 թ․ մայիսի 1). «Acute Intestinal Pseudo-Obstruction (Ogilvie's Syndrome)». Clinics in Colon and Rectal Surgery (անգլերեն). 18 (2): 96–101. doi:10.1055/s-2005-870890. ISSN 1531-0043. PMC 2780141. PMID 20011348.(չաշխատող հղում)
  8. Franklin, Deborah, "Potential Treatment For Snakebites Leads To A Paralyzing Test Արխիվացված 2014-08-09 Wayback Machine", NPR.org, July 31, 2013.
  9. "Universal antidote for snakebite: Experimental trial represents promising step Արխիվացված 2014-07-07 Wayback Machine", California Academy of Sciences via Science Daily, May 28, 2014.
  10. «2015 Approval letter from FDA for the use of neostigmine to reverse the effects of non-depolarising muscle relaxants after surgery» (PDF). www.accessdata.fda.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  11. Gilman, Goodman, էջ 114
  12. Gilman, Goodman, էջ 109
  13. Howland, R.D., Mycek, M.J., Harvey, R.A., Champe, P.C., and Mycek, M.J., Pharmacology 3rd edition, Lippincott's Illustrated Reviews, 2008, p. 51.
  14. Porst H; Kny L (May 1985). «The structure of degradation products of neostigmine bromide». Die Pharmazie (German). 40 (5): 325–8. PMID 4034636.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Ferdous, Abu J; Waigh, Roger D (1993). «Application of the WATR technique for water suppression in 1H NMR spectroscopy in determination of the kinetics of hydrolysis of neostigmine bromide in aqueous solution». Journal of Pharmacy and Pharmacology. 45 (6): 559–562. doi:10.1111/j.2042-7158.1993.tb05598.x. PMID 8103105.
  16. Whitacre, 2007, էջ 57
  17. Aeschliman, John A., (1933).
  18. Gilman, Goodman, էջ 103

Աղբյուրներ խմբագրել