Մարգագետնային ձիաթռչնակ
Մարգագետնային ձիաթռչնակ (Anthus pratensis), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարգագետնային ձիաթռչնակի մարմնի վերին մասը խայտերանգ է, ձիթապտղագույն, գլխի վրա կան երկայնակի բծեր, մեջքի վրա բծերն ավելի խոշոր են։ Թևերի թափահարող փետուրները և պոչը դարչնագույն են՝ երիզված բաց գույնի շերտով, որովայնը սպիտակ է՝ դեղնաշիկավուն երանգով, կոկորդի շրջանը, կտնառքը, կուրծքը ծածկված են սևագորշ բծիկներով։ Ամռանը որովայնի հատվածը բաց երենգ է ստանում։ Չափազանց նման է Անտառային ձիաթռչնակին։ Քաշը՝ 15,7-18 գ, թևի երկարությունը՝ 70-90 մմ։
Կենսակերպ խմբագրել
Հայաստանում համարվում է չուի ընթացքում հանդիպող և ձմեռող թռչուն։ Գարնանը չվում է փետրվարի վերջից մինչև մարտի վերջը, աշնանը՝ հոկտեմբերից մինչև նոյեմբեր։ Չուի ընթացքում կազմում է բազմաքանակ երամներ։ Հանդիպում է խոնավ մարգագետիններում, լճացված ջրերի, լճերի, գետերի և ջրամբարների ափերին։ Չուի հիմնական ճանապարհներն անցնում են Արարատյան հարթավայրի և Շիրակի բարձրավանդակի տարածքով։
Սննդառություն խմբագրել
Սնվում է գետնին, հիմնականում՝ միջատներով։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Եվրոպայում և Ասիայում[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 24.