Կոշտ կրիչ (անգլ.՝ solid-state drive, SSD), համաակարգչային էներգիայից ոչ կախված ոչ մեխանիկական համակարգչային հիշողության սարք, հիմնված միկրոսխեմային հիշողույան վրա կոշտ սկավառակի ալտերնատիվ միջոց է։ Բացի միկրոսխեմային հիշողությունից, SSD-ին պարունակում է կառավորղ սխեմա։ Կոշտ կրիչի ավելի հաճախ օգտագործվում է ֆլեշ-հիշողություն, ինչպիսին է NAND պահպանելու համար, սակայն կան դեպքեր երբ կրիչը ստեղծվում է DRAM բազայի հիման վրա, այսպիսի պարագայում օգտագործվում է հոսաքնի առանձին հոսանքի աղբյուր։

SSD

Ներկայումս կոշտ կրիչները օգտագործվում է ոչ միայն դյուրակիր համակարգիչների մեջ, այլ նաև համակարգիչների մեջ հզորացնելու նպատակով։ Այս պահին ավելի արդյունավետ է M.2 ֆորմատի կրիչները, սրանք ավելի արագ են աշխատում ու դրա շնորհիվ ձայնագրման և ընթերցման արագությունը կարող է հասնել 3800 մեգաբայթ վայրկյանում։

Համեմատած կոշտ սկավառակի հետ ավելի փոքր են ու ունեն ավելի քիչ քաշ, աշխատանքում անձայն են, ինչպես նաև ավելի դիմացկուն են և ունեն ավելի արագ ձայնագրման արագություն։ Սակայն սա ավելի թանկ է։

Նկարագիր խմբագրել

SSD իրենից ներկայացնում է սարք, որը ունակ է պահպանել տվյալներ միկրոսխեմաներում։ Սրանց ստեղծման պատճառը կայանում է նրանում, որ կոշտ սկավառակը դանդաղ է կատարում ֆայլերի վերամշակում։ Խնդիրը լուծման է գալիս կոշտ կրիչը, որը աշխատում է մի քանի անգամ արագ [1]։

SSD միկրոսխեմային ֆլեշ-հիշողություն օգտագործելու շնորհիվ տարբերվում է կոշտ սկավառակից որում օգտագործվում է մագնիսային պլաստիններ։ Ելնելով դիզայնից 2011 թ․ մշակվեց SDD-ի ներկայի տեսքը ` NVMe - անգլ.՝ Non-Volatile Memory Express, որը արդեն սպասարկվում էր Windows-ի կողմից։ Ներկայիս մայրական սալիկների մեծամասնությունը սպասարկում են NVMe պրոտոկոլ։ Ինչի պատճառով մի քանի SDD մոդելներ արտադրվում են երկու տեսակով ՝ АHCI և NVMe [2]:

Գոյություն ունի նաև հիբրիդային կոշտ սկավառակ (անգլ.՝ SSHD, solid-state hybrid drive), որտեղ NAND հիշողությունը օգտագործվում է մագնիսային պլաստինների հետ միառ ժամանակ[3][4]։ Այսպիսի միացումը իրար մեջ է միացնում ֆլեշ-հիշողության առավելությունները (արագություն), և պահպանելով ոչ բարձր գինը մեժ չափի ֆայլերի համար։ Ֆլեշ-հիշողությունը այստեղ օգտագործվում է, որպես ոչ մեծ ծավալի ֆայլերի բուֆեր[5], կամ կարող է օգտագործվել ինչպես առանձին կրիչ (անգլ.՝ dual-drive hybrid systems

Intel-ի տեխնոլոգիաները թույլ են տալիս միասին օգտագործել SSD և HDD միասին, դրան գումարած այս տեխնոլոգիան թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել SSHD[6][7]: Այլ կազմակերպությունները նույնպես ունեն իրենց տեխնոլոգիանները, որպեսզի օգտագործվի SSD-ին ֆայլերի արխիվացման, իսկ HDD-ին ֆայլերի պահպանման համար․ Marvell HyperDuo, ADaptec MaxIQ, LSI CacheCade: Սրանցից միայն HyperDuo-ն է պատրաստված տնային օգտագործման համար[8][9][10][11]։

Կոշտ կրիչի հիմնական հատկությունները [12]

  • արագ հասանելություն դեպի ֆայլեր․ 100-ից մինչև 1000 անգամ ավելի արագ քանի մեխանիկական սկավառնակները․
  • բարձր արագություն, մինչև մի քանի գեգաբայթ վայրկյանում
  • ֆայլերի արագ ընթերցում, շնորհիվ IOPS-ի բարձր մակարդակի
  • ցածր գին,
  • մեծ վստահություն։

Ի տարբերություն կոշտ սկավառակի, SSD-ի գինը շատ է տարբերվում կախված ծավալից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SNIA, 2009, What Is Solid State Storage?, էջ 2−3
  2. Обер, 2016, Страница 3: В чем разница между AHCI и NVMe?
  3. Dong Ngo (2013 թ․ հունվարի 9). «WD shows off its first hybrid drive, the WD Black SSHD» (անգլերեն). Cnet. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  4. Patrick Schmid and Achim Roos (2012 թ․ փետրվարի 8). «Momentus XT 750 GB Review: A Second-Gen Hybrid Hard Drive». Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին. {{cite web}}: Unknown parameter |webcite= ignored (օգնություն)
  5. Anand Lal Shimpi (2011 թ․ դեկտեմբերի 13). «Seagate 2nd Generation Momentus XT (750GB) Hybrid HDD Review». AnandTech. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  6. «Технология Intel® Smart Response» (ռուսերեն). Корпорация Intel. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  7. Андрей Кожемяко (2013 թ․ մարտի 26). «Достоинства и недостатки технологии Intel Smart Response». iXBT (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Технология Marvell HyperDuo». НИКС (ռուսերեն). 2012 թ․ մայիսի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  9. «Adaptec MaxIQ (MaxCache)». НИКС (ռուսերեն). 2011 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  10. «Adaptec Hybrid RAID». НИКС (ռուսերեն). 2011 թ․ հուլիսի 31. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  11. «LSI CacheCade». НИКС (ռուսերեն). 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  12. SNIA, 2009, Increasing Speed Increases Profits, էջ 3

Գրականություն խմբագրել

  • Как это работает // ComputerBild : журнал. — 2010. — № 1. — С. 36—38.
  • Дуэль накопителей // Chip : журнал. — 2010. — № 3. — С. 64—67.
  • Воленко, Андрей. Современные технологии хранения данных // UP Special : журн.. — 2010. — № 9. — С. 36—39. — ISSN 1729-438X.
  • Переходим на SSD // Chip : журнал. — 2010. — № 10. — С. 66—69. — ISSN 1609-4212.
  • Лебеденко, Евгений. Эволюция SSD-накопителей // Железо : журн.. — 2012. — № 11 (104), Ч. 1 (Նոյեմբեր). — С. 86—89.
    Лебеденко, Евгений. Эволюция SSD-накопителей // Железо : журн.. — 2012. — № 12 (105), Ч. 2 (Դեկտեմբեր). — С. 84—86.
  • Обер, Михаил. Выбираем SSD : обзор технологий на рынке и сравнительные тесты // XX hardware LUXX : журн.. — 2016. — 2 հունվարի. — Электр. изд..
  • Jon L. Jacobi (2013 թ․ մայիսի 13). «The proper care and feeding of SSD storage». PCWorld (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  • Solid State Storage 101 : An introduction to Solid State Storage : Solid State Storage Initiative :

[անգլ.]. — San Francisco, CA : Storage Networking Industry Association (SNIA), 2009. — January. — 12 p.

[անգլ.] : PDF. — Shenzhen : Shenzhen Flashmarket Information Co., Ltd., 2014. — 10 January. — P. 17. — 23 p.

Պատկերասրահ խմբագրել