Կլինիյա (կլինե[1], լատին․՝ klinē բազմոց), կամ լեկտուս՝ հնաոճ կահույքի տեսակ, մահճակալ, որոնց վրա հին հույներն ու հռոմեացիները նստում էին խնջույքների (սիմպոզիումներ և կոնվիվիա), ճաշկերույթների և զրույցների ժամանակ[2]։ Նույնիսկ Հոմերոսի ժամանակ հույները սեղանի շուրջ էին ուտում, իսկ մահճակալն օգտագործվում էր միայն քնելու համար[3]։ Հետագայում սովորույթ դարձավ պառկած ուտել, իսկ դրա հետ մեկտեղ ստեղծվեց կլինե (մահճակալ բարձր հենարանների վրա)` առջևում նստարանով, որը պառկելու համար նախատեսված կահույքի ավելի հարմար տարբերակ էր։ Սովորաբար կլինիյան ուներ հատուկ եզր կամ բարձեր, որոնց վրա կարելի էր հենվել։

Տրիկլինիում Սարագոսայի Անոն փողոցում (մ.թ.ա. 1-ին դար)

Կառուցվածք խմբագրել

Սովորաբար այն պատրաստվում է փայտից կամ մետաղից։ Հռոմեական մահճակալները պահպանել են կլինիայի հիմնական ձևը, սակայն, այն ավելի շատ զարդարված էր փղոսկրով և կրիայի ոսկրով, ոսկով և արծաթով, իսկ երբեմն ամբողջովին պատրաստված էր բրոնզից կամ արծաթից[4]։ Կլինեն նախատեսված էր եղել երեք կամ հինգ մարդու համար, ավելին, մի քանի մահճակալներ՝ կազմված «П» տառի տեսքով, կազմել են տրիկլինիում։ Նման դասավորվածությունն ավելի հարմար էր խնջույքների համար․ տրիկլինիումի մեջտեղում դրված էր երկար սեղան՝ թեթև խորտիկներով և բանկետների սպասքով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stansbury-O'Donnell, Mark D. (2015 թ․ հունվարի 27). A History of Greek Art (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-1-4443-5014-2.
  2. Venit, Marjorie Susan (2016). Visualizing the Afterlife in the Tombs of Graeco-Roman Egypt (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-1-107-04808-9.
  3. Tomlinson, Richard Allan (2015 թ․ դեկտեմբերի 22). «dining-rooms». Oxford Research Encyclopedia of Classics (անգլերեն). doi:10.1093/acrefore/9780199381135.001.0001/acrefore-9780199381135-e-2176. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.
  4. Mols, Stephan T. A. M. (2020 թ․ մարտի 2). Wooden Furniture in Herculaneum: Form, Technique and Function (անգլերեն). BRILL. ISBN 978-90-04-42584-2.
  5. Litchfield, Frederick (2015-02-08). Illustrated History of Furniture: From the Earliest to the Present Time - Scholar's Choice Edition (անգլերեն). Scholar's Choice. ISBN 978-1-293-96686-0.

Արտաքին հղումներ խմբագրել