Կառնալիտ (գերմանացի երկրաբան Ռ. Կառնալի (R. von Carnal) ազգանվամբ), միներալ։ Քիմիական կազմը՝ KClMgCl2 *6H2Օ։ Բյուրեղագիատական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է հատիկային ագրեգատներ։ Անգույն է, դեղինից մինչև զմուռսի կարմիր։ Ունի բնորոշ դառնաղի համ։ Կարծրությունը՝ 2.5, խտությունը՝ 1600 կգ/մ³։ Կալիումական աղի հանքավայրերի գլխավոր միներալներից է։ Խոշոր հանքավայրեր կան Ռուսաստանում (Սոլիկամսկ, Պերմի շրջան), Գերմանիայում և ԱՄՆ-ում։

Կառնալիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
KMgCl₃·6H₂O
Նիկել-Շտրունցի դասակարգում3.BA.10[1]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն2,5
Ենթակատեգորիաhalide class of minerals?

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 271