«Կախարդված ընկերները» (անգլ.՝ Frenemies), 2012 թվականի գեղարվեստական ֆիլմ հիմնված Ալեքս Յանգի համանուն գրքի։ Գլխավոր դերերը խաղացել են Բելա Թորնը, Զենդայան, Ստեֆանի Սքոթթը, Նիկ Ռոբերտսոն, Մերի Մաուսերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունվարի 13-ին Դիսնեյ հեռուստաալիքով ԱՄՆ-յում և Կանադայում։

Կախարդված ընկերները
անգլ.՝ Frenemies
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար
ՀիմքԿախարդված ընկերները
Թվականհունվարի 13, 2012 և մայիսի 12, 2012[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեյզի ֆոն Շերլեր Մայեր
ՊրոդյուսերՋոնաթան Հեքեթ
Սցենարի հեղինակԴավա Սավել, Վենդի Ուիներ և Ջեյմս Քրեյգ
ԴերակատարներԲելա Թորն[2], Զենդայա[2], Մերի Մաուսեր[2], Նիկ Ռոբինսոն[2], Ստեֆանի Սքոթ[2], Քոնոր Փրայս[2], Յաշա Վաշինգտոն[2], Դիլան Էվերեթ[2], Քեթի Գրինվուդ[2], Դագ Մյուրեյ[2], Քլայվ Ուոլթոն[2], Նատալի Ռեդֆորդ[2], Ջեսալին Վանլիմ[2], Ջեսի Բոսթիք[2], Ջուլիան Քենեդի[2], Թայսոն Սմիթ[2], Էյդան Շիփլի[2], Ստյուարտ Առնոթ[2], Թոմ Հ. Լարիվիեր[2], Դանիելա Գոնսալես[2], Մեթ Բերեմ[2], Նիամ Ուիլսոն[2], Շանտալ Չանգ[2], ԴեՇոն Քլարք[2], Փիթեր ԴաՔունհա[2], Անիկո Կաշաս[2], Սոնյա Լապլանտե[2], Ջոնի Հենսոն[2], Ադամ Մուրկիանո[2], Մայքլ Ֆիորինո[2], Յունգ-Յուլ Կիմ[2] և Ուինսթոն[2]
ԵրաժշտությունՔենեթ Բուրգոմասթեր
Նկարահանման վայրՏորոնտո
Տևողություն97 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հեյլի Բրենդոնը և Ավալոն Գրինը երկու աղջիկներ են, ովքեր ունեն կայք «Շիք և փայլ» անվանումով։ Աղջիկները պատմում են երեք պատմություն։

Ջեյք և Մյուրրեյ խմբագրել

Առաջին պատմությունը միջնակարգ դպրոցի խելացի դեռահաս Ջեյք Լոգենի մասին է, ով համարվում է իր շան լավագույն ընկերը, Մյուրրեեմ։ Դպրոցի հայտնի աղջիկը՝ Ջուլիաննան փորձում է դառնալ Ջեյքի ընկերուհին, որպեսզի նա կատարի իր գիտական նախագիծը։ Վճռելով ստանալ լավ գնահատական, նա դառնում է Ջեյքի ընկերուհին։ Մյուրրեյը նկատում է նրա խորամանկ քայլը։ Նա փորձում է մաքրել Մյուրրեյին իր ճանապարհից։ Երբ նա իմանում է, որ Մյուրրեյը փորձել է գցել նրա սիրելի երգը զուգարանը, նա գողանում է Ջեյքի NASA-յի կողմից նրան հանձնված մրցանակի ազգային սերտեֆիկատը, դրա վրա փչում է իր օծանելիքը, ինչպես արել էր սիրային նամակի հետ, և փոստով ուղարկում է Ջեյքի տուն։ Ինչպես Ջուլիաննան սպասում էր Մյուրրեյը սերտեֆիկատը գցում է զուգարանը։ Ջեյքը բարկանում է և բղավում է Մյուրրեյի վրա, որպեսզի նա հեռանա։ Մյուրրեյը փախչում է տնից։ Ջեյքի համադասարանցին՝ Սավաննա Օ Նիլը, ով սիրահարված է Ջեյքին, գտնում է Մյուրրեյին և տանում է իր տուն։ Հաջորդ օրը Ջեյքը սկսում է անհանգստանալ, բայց ավարտում է գիտական նախագիծը։ Դպրոցում Ջեյքը փորձում է մոդայիկ հագնվել որպեսզի գրավի Ջուլիաննայի ուշադրությունը, բայց նրան միջամտում են Ավալոն Գրինը և Հայլի Բրենդոնը և վատացնում են նրա արտաքին տեսքը։ Երբ Ջեյքը բացահայտում է Ջուլիաննայի ծրագիրը, հրաժարվում է նրան տալ նախագիծը։ Սավաննան օգտագործում է այս հնարավորությունը, և թակարդի միջոցով բացահայտում է բոլորի համար Ջուլիաննայի «ընկերների» միջոցով գնահատական ստանալու ծրագիրը։ Մյուրրեյը վազում և գետնին է գցում Ջուլիաննային և նախագիծը։ Չնայած, որ նախագիծը ավերված է, Ջեյքը ուրախ է տեսնել Մյուրրեյին, և նրանք կրկին դառնում են լավագույն ընկերներ։

Ավալոն և Հայլի խմբագրել

«Մոդայիկ և խելացի»

Երկրորդ պատմությունը Ավալոն Գրինի և Հայլի Բրենդոնի մասին է, ովքեր ստեղծել են վեբ-ամսագիր «Շիկ և փայլ» անվանումով։ Դպրոցում Հայլին ստանում է առաջարկ իր սիրելի Նյու Յորքի հրատարակիչներից, որը տնօրինում է Չերի Ստրիտ Կլեյերը։ Հայլին մտածում է, որ նրա մեծ եղբայր Քենդալը կատակում է, մինչ նա չի հասկանում, որ իսկապես իրեն զանգահարել է Չերի Ստրիտ Կլեյերը։ Նա ասում է նրան որ հանդիպեն հրատարակչության գլխավոր գրասենյակում. որը գտնվում է Մանհեթենում, որպեսզի հարցնի նրանց ինչ-որ բան, որը կարող է փոխել նրանց կյանքը։ Խոսակցության ժամանակ Չերի Ստրիտ Կլեյերը ասում է Ավալոնին և Հայլիին, որ սիրում է նրանց վեբ-ամսագիրը և առաջարկում է գնել այն, բայց որոշում է որ նրանցից միայն մեկը պետք է լինի գլխավոր խմբագրողը։ Չերի Ստրիտ Կլեյերը առաջարկում է նրանցից յուրաքանչյուրին գրել հոդված և նա կորոշի, թե ով է գրել լավագույն հոդվածը, և նա կդառնա գլխավոր խմբագիրը։ Ավալոնը և Հայլին, ովքեր ցանկանում են լինել գլխավոր խմբագիր, որոշում են հարցազրույց վերցնել ֆրանսիացի երգչուհի Ժաննա Ֆրանկից։ Վերջում նրանք որոշում են, բաժանել հարցազրույցը։ Չերտ Ստրիտ Կլեյերը բարկանում է և որոշու է նրանցից ոչ ոքին չընդունել։ «Դեռահասները հիմա» հեռուստահաղորդումը պատմում է հանդիսատեսին նրանց հարցազրույցի մասին Ժաննա Ֆրանկի հետ, որը փոխել է նրա հայացքները, քանի որ նա ներկայանում էր միայն երգիչ Ֆրանսիայից։ Տեսնելով, որ իրենց վեբ-ամսագիրը դարձել է գլխավորը ըստ այցելուների քանակի, Ավալոնը և Հայլին կրկին դառնում են լավագույն ընկերներ։

Սավաննա և Էմմա խմբագրել

Ֆիլմի վերջին պատմությունը Սավաննա Օ Նիլի և Էմմայի մասին է, ովքեր փոխվում են տեղերով, քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ մյուսի կյանքը ավելի լավն է։ Սավաննան խենթ աղջիկ է, սիրում է սքեյթբոարդ և ապրում է հայրիկի և երեք եղբայրների հետ։ Նա սիրահարված է Ջեյք Լոգանին և սովորում է միջնակարգ դպրոցում Ավալոնի, Հայլիի, Ջեյքի և Ջուլիաննայի հետ։ Էմման հարուստ աղջիկ է, ով հաճախում է հատուկ դպրոց։ Նրանք փոխվում են տեղերով, երբ նրանք հանդիպում են խանութում։ Էմման ստանում է հանդիպում Ջեյքի հետ։ Սավաննան բարկանում է։ Հետո, Էմմայի ծննդյան օրը ներում են միմյանց

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Բելա Թորն Ավալոն Գրին
Զենդայա Հայլի Բրենդոն
Մերի Մաուսեր Սավաննա/ Էմմա
Նիկ Ռոբինսոն Ջեյք
Ստեֆանի Սքոթթ Ջուլիաննա
Յաշա Վաշինգթոն Քենդոլ Բրենդոն
Դիլան Էվերեթ Լանս Լանկաստեր
Քեթրին Գրինվուդ Լայզա Լոգան
Դուգ Մյուրրեյ Ռոջեր Օ Նիլ
Քլայվ Ուոլթոն Ուոլթ Ռեյնոլդս
Նատալի Ռեդֆորդ Ժակլին Ռեյնոլդս
Ժասլին Վանլիմ Չերի Ստրիտ Կլեր
Ջեսսի Բոստիկ Էմմեթ
Ջուլիան Քեննեդի Օուեն
Նիվ Ուիլսոն Բրիթթանի

DVD խմբագրել

Ֆիլմը DVD-ով դուրս է եկել Մեծ Բրիտանիայում «Գեղեցիկ արքայազն» ֆիլմի հետ, 2012 թվականի ապրիլի 23-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել