Ծովի լռությունը (ֆիլմ, 1949)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովի լռությունը (այլ կիրառումներ)

«Ծովի լռությունը» (ֆր.՝ Le Silence de la mer), ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Պիեռ Մերվիլի 1949 թվականին Ժան Մարսել Բրուլերի («Վերկոր» կեղծանվամբ) համանուն վեպի հիման վրա նկարահանած ֆիլմը։ Սա Ժան-Պիեռ Մելվիլի առաջին գեղարվեստական ֆիլմն է։

Ծովի լռությունը
ֆր.՝ Le Silence de la mer
ԵրկիրՖրանսիա
Ժանրդրամա
ՀիմքԾովի լռությունը
Թվական1947
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺան-Պիեռ Մելվիլ[1]
ՊրոդյուսերԺան-Պիեռ Մելվիլ
Սցենարի հեղինակԺան-Պիեռ Մելվիլ
ԴերակատարներՀովարդ Վերնոն[2], Nicole Stéphane?[2], Կլոդ Վերնիե[2], Ժան Մարի Ռոբեն[2], Amy Aaröe?, Georges Patrix?, Denis Sadier?, Rudelle?, Մաքս Ֆրոմ, Մաքս Հերման և Fritz Schmiedel?
ՕպերատորԱնրի Դեկե
ԵրաժշտությունEdgar Bischoff?
ՄոնտաժԱնրի Դեկե և Ժան-Պիեռ Մելվիլ
Տևողություն88 րոպե

1941 թվականին տեղի ունեցող պատմությունը վերաբերում է ֆրանսիացու (Ժան-Մարի Ռոբեն) և նրա զարմուհու (Նիկոլ Ստեֆան) ու գերմանացի լեյտենանտ Վերներ ֆոն Էբրենաքի (Հովարդ Վերնոն) հարաբերություններին, որը Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ժամանակ բռնագրավել էր նրանց տունը։ Ֆիլմն իրականում նկարահանվել է Բրուլերի Փարիզից դուրս գտնվող տանը։

Ֆիլմը բնութագրվել է որպես «հակա-կինեմատոգրաֆիական»՝ լուռ ֆրանսիացու և նրա զարմուհու պատմությունը յուրահատուկ մեթոդով ներկայացնելու շնորհիվ[3]։ Ֆիլմը Մելվիլի Դիմադրության շարժմանը նվիրված շարքից է[4]։

2017 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հարգանքի տուրք» Ժան-Պիեռ Մելվիլ-100 ծրագրում[5]։

Դերերում խմբագրել

  • Հովարդ Վերնոն
  • Նիկոլ Ստեֆան
  • Ժան-Մարի Ռոբեն
  • Ամի Աառո
  • Ժորժ Պատրի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Պրոդյուսեր(ներ)՝ Ժան-Պիեռ Մելվիլ, Մարսել Կարտյե
  • Ռեժիսոր՝ Ժան-Պիեռ Մելվիլ
  • Սցենարի հեղինակ՝ Ժան-Պիեռ Մելվիլ
  • Օպերատոր՝ Անրի Դըկաե
  • Երաժշտությունը` Էդգար Բիշով
  • Հնչյունային ձևավորող` Ժակ Կառեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0039822/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0039822/fullcredits
  3. Batty, Adam (2011 թ․ հունվարի 20). «Culture Générale; Melville's Le Silence De La Mer». The Hope Lies. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  4. The Criterion Collection (2013). «Jean-Pierre Melville». Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  5. «Ծովի լռությունը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Vincendeau, Ginette (2003). Jean-Pierre Melville An American in Paris. British Film Institute. ISBN 0851709494.