Երեք քույր[1] (անգլ.՝ The Three Sisters[2]), ժայռային գոյացում Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ Գտնվում են Կապույտ լեռներում, Բլու-Մաունթինզ ազգային պարկում։

Երեք քույր
Տեսակժայռերի կազմավորում
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆոր Հարավային Ուելս
ԲԾՄ922 մետր, 918 մետր և 906 մետր
ԼեռնաշղթաԵրկնագույն լեռներ
Քարտեզ
Քարտեզ
Երեք քույր ժայռերը մայրամուտին

Նկարագրություն խմբագրել

Երեք քույրը երեք ժայռե գագաթներ են, որոնք ունեն հատուկ անուններ` Միհնի (922 մետր), Վիմլա (918 մետր) և Գաննեդու (906 մետր[3]): Նրանք վեր են բարձրանում Ջեմիսոն դաշտավայրում, տեղակայված են Կատումբա քաղաքից կես կիլոմետր հեռու։

Փափուկ ավազաքարից բաղկացած ժայռերը ստացել են իրենց այժմյա տեսքը բազմադարյան էրոզիայի հետևանքով։ Քույրերի մոտ է տանում ավելի քան 800 աստիճանից բաղկացած «Հսկայական սանդուղքը»։

Լեգենդ խմբագրել

  Կատումբա ցեղն ապրում էր Ջեմիսոն դաշտավայրում, և այս ցեղում կային երեք քույր` Միհնի, Վիմլա և Գաննեդու։ Մի անգամ նրանք սիրահարվեցին երեք եղբայրների`հարևան Նեպին ցեղից։ Սակայն ցեղի օրենքները թույլ չէին տալիս նրանց ամուսնանալ։ Ապա երիտասարդները փախցրին քույրերին, և ցեղերի միջև սկսվեց արյունահեղ մարտ։ Կատումբայի շամանը աղջիկներին ժայռեր դարձրեց, որպեսզի ոչ ոք չկարողանա վնաս պատճառել նրանց։ Բայց շամանը զոհվեց այդ մարտում, պայքարը վերջացավ, սակայն ոչ ոք այդպես էլ չկարողացավ կախարդանքը հանել քույրերից։  

Այս լեգենդը համարվում է աբորիգենների իրական ֆոլկլոր, սակայն դոկտոր Մարտին Թոմասն իր The artificial horizon: imagining the Blue Mountains գրքում պնդում է, որ այն հորինվել է 1920-ական թվականների վերջից ոչ շուտ Կատումբայի բնակիչ Մել Վարդի կողմից։ Նա ուզում էր ձգել զբոսաշրջիկներին իրենց կողմերը։

Գոյություն ունի լեգենդի նաև այլ տարբերակում, ըստ որի քույրերին կախարդել էր իրենց հայրը` շամանը, որպեսզի պաշտպանել նրանց հրեշից։ Հետո հրեշն սկսել է շամանի հետևից ընկնել։ Փրկվելու համար շամանը դարձավ քնարահավ, սակայն կորցրեց իր կախարդական ոսկորը, առանց որի այդպես էլ չկարողացավ վերադարձնել իր դստրերի մարդկային կերպարանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большой универсальный атлас мира (ռուսերեն). ОЛМА Медиа Групп. 2009. ISBN 9785373004541.
  2. «Extract - Geographical Names Board of NSW». www.gnb.nsw.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «The Three Sisters - 3 Sisters Echo Point Katoomba». www.bluemts.com.au (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել