Եվա Ադոլֆսոն (շվեդ.՝ Eva Adolfsson, դեկտեմբերի 28, 1942(1942-12-28)[1], Malmö S:t Pauli församling, Մալմյո շրջան, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1] - ապրիլի 20, 2010(2010-04-20)[1], Hägerstens församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ գրող, գրաքննադատ։

Եվա Ադոլֆսոն
Ծնվել էդեկտեմբերի 28, 1942(1942-12-28)[1]
ԾննդավայրMalmö S:t Pauli församling, Մալմյո շրջան, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1]
Վախճանվել էապրիլի 20, 2010(2010-04-20)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրHägerstens församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[2]
Մասնագիտությունգրող և գրական քննադատ
Քաղաքացիություն Շվեդիա
Պարգևներ
ԱմուսինUlf I. Eriksson?[1]

Կենսագրություն խմբագրել

Եվա Ադոլֆսոնը գրող, կոմունիստ Գունար Ադոլֆսոնի (Gunnar Adolfsson) դուստրն է։ Ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 28-ի Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Սովորել է Ստոկհոլմի համալսարանում։ 1966 թվականին դարձել է փիլիսոփայության մագիստրոս։ 1971 թվականին ավարտել է Ստոկհոլմի՝ կիրառական գիտությունների դպրոցը։

Աշխատել է Ord & Bild (1976-1982) թերթում որպես խմբագիր, շվեդական թերթերում գրել է գրական ակնարկներ։ 1975 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ, եղել է արտահաստիքային գրաքննադատ։ Որպես քննադատ վերլուծել է ժամանակակից գրականությունը և կին գրողների ստեղծագործությունները։

Եվա Ադոլֆսոնի գրական առաջին գործը լույս է տեսել 1980 թվականին (Livstycken վերնագրով էսսե)։ Իր վերջին վեպերից մեկի համար (Förvandling, 2005) Եվա Ադոլֆսոնը պարգևատրվել է շվեդական ռադիոյի մրցանակով։ 2009 թվականին հրատարակվել է նրա վերջին վեպը՝ «Փոքրիկ պատմությունը»։

Ադոլֆսոնն ամուսնացած է եղել գրաքննադատ Ուլֆ Օլսոնի հետ (Ulf Olsson), նրանք ունեցել են երկու որդի՝ Մոն և Լինուս անուններով։ Գրողը մահացել է 2010 թվականի ապրիլի 10-ին։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • 1980 - «Կյանքի ուղիներ»
  • 1989 - «Նրա բացակայությամբ»
  • 1991 - «Սահմանային երկրում»
  • 1995 - «Դեպի Մոսկվա»
  • 1998 - «Տարբեր տեղերում»
  • 2003 - «Լսի՛ր, ես խոսում եմ»
  • 2005 - «Տրանսֆորմացիա»
  • 2009 - «Փոքրիկ պատմություն»

Մրցանակներ խմբագրել

  • Ալբերտ Բոնիերի թոշակ երիտասարդ գրողների համար, 1990
  • Լոտեն Կրամերսի մրցանակ, 1991
  • Մոա մրցանակ, 2000
  • Ցիբեցկա մրցանակ, 2003
  • Էրիկ և Ինգրիդ Լիլիեոկների թոշակ, 2009
  • Նիոսի մրցանակ, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել