Գրքի թվայնացում, գործընթացք, որի ընթացքում թղթե գրքերը դարձնում են էլեկտրոնային (թվայնացված)։ Էլեկտրոնային գրքերը կարող են ստեղծել էլեկտրոնային գրադարան և տարածվել համացանցում։ Թվայնացված գրքերը հեշտ են տարածվում, նվարգարկվում և կարդալ այն էկրանին։ Սովորաբար թվայնացված գրքերը պահվում են՝ DjVu, Portable Document Format (PDF), JPG կամ TIFF ֆորմատներով։ Հիմնական նկարը վերարտադրելու համար օգտագործվում է գրանշանների օպտիկական ճանաչում (OCR)։ Նկարների սկանավորումը կարող է կատարվել մեխանիկական կամ ավտոմատացված։ Սովորական սկաներներում գիրքը դրվում է ապակու վրա, գրքի վրա լույս է ընկնում, և օպտիկական մեխանիզմը սկանավորում է էկրանը շարժվելով ապակու տակից։ Այլ գրքային սկաներներ օգտագործում են V-աձև շրջանակ և նկարում է էջերը վերևից։ Էջերը կարող են թերթվել ավտոմատ կամ անձի միջնորդությամբ։ Մասնագիտացված սկաներները սեղմում են ապակին թղթին դրանով էլ վերացնելով սկանավորման թերությունները։ Սկանավորումից հետո ծրագիրը շտկում է փաստաթղթի նկարը, հավասարեցնում, վերափոխում է այն դարձնելով տեքստ և վերածում այն էլեկտրոնային գրքի։ Մարդիկ հիմանակում ստուգում են սկանավորված նկարները սխալների ուղղման համար։

Գերժամանակակից APT BookScan սկաներ

118 կետ/սմ սովորական սկանավորման համար համարվում է նորմալ, սակայն բարդ և եզակի գրքերի համար օգտագործվում է ավելի բարձր կետայնություն։ Գերժամանակակից սկաներները ունակ են սկանավորելու գրեթե 1000 էջ մեկ ժամում։ Գոյություն ունեն ձեռի սկաներները, որոնք ունակ են թվայնացնել ավելի քան 1200 էջ ժամում։

Թվանայնացման մեթոդներ խմբագրել

Նախկինում հաջախ օգտագործվել է տեքստի մեխանիկական հավաքում։

Այսօր թվայնացման պրոցեսսը ունի երկու մոտեցում․

  1. Պարտադիր՝ ստանալ էջերի պատճենը գրաֆիկական նկարի տեսքով՝ սկանավորման կամ նկարահանման եղանակով։ Այս պարագայում ամբողջությամբ պահպանվում է էջի կառուցվածքը և ձևավորումը, բացառվում է սխալի առկայությունը, սակայն անհնար է դառնում որոնումը կամ ինչ որ հատվածի բացառումը մեջբերման համար։
  2. Կամընտիր՝ սկանավորումը կաատրվում է գրանշանների օպտիկական ճանաչման սկզբմունքով և այն պահպանվում է էլեկտրոնային գրքերի համար նախատեսված ֆորմատերից մեկով։ Այս դեպքում հնարավորություն է առաջանում գրքում որոնումը և մեծ մասշտաբների գրքերի ինդեքսացումը, սակայն բարդություններ են առաջանում օրիգինալ կառուցվածքի, նկարերի և սխեմաների պահպանումը և գրեթե անխուսափելի են դառնում սխալները։

Վերջին շրջանում ավելի հաճախ օգտագործվում է տեքստերի ավտոմատ ճանաչման ռեժիմը և օրիգինալ կառուցվածքի պահանումը, ինչը թույլ է տալի միավորել երկու մոտեցումների առավելությունները։

Գրքային սկաներներ խմբագրել

Գրքային սկաներներ հատուկ նեղ մասնագիտական սկաներներ են, որոնք նախատեսված են ավելի արագ կամ հարմար սկանավորման համար։ Կարելի է առանձնացնել 3 նմանտիպ սկաներների տիպեր՝

  • պալնշետային՝ սկաներներ, որոնք նախատեսված են տնային օգտագործման համար։
  • պլանտարային՝ պրոֆֆեսիոնալ գերզարգացած սկաներներ։
  • ռոբոտացած՝ հորինված գերտեխնոլոգիական սկաներներ, որոնք օժտված են տարատեսակ կոնստրուկցիաներով, որոնք նախատեսված են էջերի ավտոմատացված թերթման համար։

Վերջին երկու տիպի սկաներներում հիմնականում օգտագործվում են ոչ թե սկանավորող մեխանիզմ, այլ բարձր կետայնության թվային տեսախցիկներ։ Որոշ մոդելներում օգտագործվում է երկու տեսախցիկ, որոնք մեկը մյուսին հանդեպ տեղադրած են այնպիսի անկյունով, որպեսզսի երկուսն էլ նկարեն միանգամից։

Պլանտերային և ռոբոտացված սկաներները թույլ են տալիս սկանավորել 500-ից 2000 էջ ժամում, իսկ լավագույն մոդելները՝ 2500-ից մինչև 3000 էջ ժամում։

Պրոֆեսսիոնալ գրքային սկաներներ խմբագրել

 
V-աձև ATIZ սկաների օրինակ
 
Տիպիկ գրքային սկաների օրինակ

Պրոֆֆեսիոնալ գրքային սկաներները սկանավորում են օրիգինալից երկու տեսախցիկի և լույսի աղբյուրի շնորհիվ։ Այսպիսի սկաներների առավելությունը կայանում է իր նկարման բարձր արագության մեջ, ինչպես նաև գիրքը 180 աստիճանով բացելու անհրաժեշտության բացակյություն։ Սակայն նմանատիպ սկաներները արժեն 10 000 դոլլար։

Սկանավորում էջի կտրմամբ խմբագրել

Սա օգտագորվում է երբ գրքի սկանավորումը ունի ոչ մեծ բյուջե, սրա ընթացքում էջը կտրվում և հանվում է բուն գրքից։ Այս միջոցով գիրքը դառնում է փաստաթղթերի տուփ, որոնք հնարավոր կլինի ներբեռնել սովորական սարքի մեջ, սակայն սա չի համարվում սկանավորման լավ տարբերակ մասնավորապես եզակի և հին գրքերի համար կամ այն դեպքում երբ գիրքը թանկ է կամ հավաքածում մաս է կազմում։ Այս սկանավորման տեսակի համար կա երկու բարդություն առաջինը՝ էջի կտրումը, իսկ երկրորդը՝ բուն սկանավորումը։

Էջի կտրում խմբագրել

500-ից մինչև 1000 էջերի կտրումը կարելի է իրականացնել թղթի համար նախատեսված հատուկ գիլիոտնիով։ Կրտումը իրականացվում է մեծ դանակի միջոցով, որը շարժվում է ուղիղ և կտրում թղթի ողջ երկայնքով։ Դատակի կոթունը ունակ է իր վրա կրել մի քանի կիլոգրամ ուժ, որը անհրաժեշտ է մեծ քանակի թուղթ կտրելու համար։ Որոշ ժամանակ կտրելուց հետո այն սկսում է կտրելի ոչ սխալ, իսկ ուժը, որը պետք է գործադրել կտրելու համար ավելանում է։ Գելիոտինով կտրելու ընթացքում դատակ բթանում, այդ իսկ պատճառով այն պետք է սրել։

Սկանավորում խմբագրել

Երբ թղթերը առանձնացված են կազմից այն կարելի է սկանավորել շնորհիվ սովորական պլանշետային սկաներր կամ սկաների, որը օգտագործում է ավտոմատ թղթերի փոխանցումից։ Սակայն դեֆեկտավոր թղթերը դժվար է սկանավորել վերջինիս միջոցով։ Նրանք նախատեսված են միաչափ էջերի սկանավորման համար, և տարբեր չափերի էջեր սկանավորելու դեպքում նրանք կդառնան անորակ։

Առանց միջամտության սկանավորում խմբագրել

Սկանավորում նախատեված կարված և կտրված գրքերի համար։ Շնորհիվ հատուկ V-աձև կառուցվածքի այն կարող է թվայնացնել գրքերը։ Գիրքը մնում է նույն դիրքում։ Թվայնացման արագությունը 500-700 էջ ժամում։ Կան մոդելներ որոնք թերթում են էջերը ավտոմատ, սակայն որոշ մոդելներում անհրաժեշտ է այն կատարելի ձեռքով։ Էջի չափը պետք է լինի А2-А4: Ստացված նկարները ունենում են 130—470 dpi կետայնություն։ Այսպիսի սկաներները զբաղեցնում են մեծ տարածք։ Արդիականացվում է շնորհիվ տեսախցիկի։ Մեկնարկվում է մեկ ստեղնի միջոցով։

Գրքերի թվայնացման խոշոր նախագծեր խմբագրել

 
Համալսարանի գրադրանում օգտագործվող սկանավորման սարք

Մի շարք խոշոր գրադարաններ ներկայացնում են գրեքերի թվայնացման ծառայություններ։ Հիմնական չափանիշները՝ հրապարակուները պետք լինեն հանրային տիրությում և պետք է հանձնվեն պահպան։

Գոյություն ունեցող նախագծներ խմբագրել

  • «Scan-on-demand», անվճար ինտերենտ նախագիծ Open Library, որտեղ ցանկացած մարդ կարող է ընտրել գիրք ցանկից, որը պարունակում է XIX—XX դարի գրականության մեծ մասը։ Թվայանացումը իրականացվում է շնորհիվ Ինտերնետ Արխիվի։ openlibrary.org կայքում հավաքվել են ավելի քան մեկ միլլիոն թվայնացված հրապարակումներ[1]։
  • «DigiWunschbuch», թվայնացման կենտրոն և համալսարանի պետական գրադարանի նախագիծ, որը թվայնացումը կատարում է վճարի դիմաց, այդպիսով պատվիրողը ստանում է պահանջող գրքի թվային պատկերը սկավառակի վրա[2]։


Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «DigiWunschbuch: WUNSCHBÜCHER». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.