Գանձակ-Ղազախի հարթավայր

Գանձակ-Ղազախի հարթավայր (ադրբ.՝ Gəncə-Qazax düzənliyi), հարթավայր Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում։

Հարթավայրի տեսարանը վրացական Ուդաբնո գյուղից

Հարթավայրը ձգվում է Փոքր Կովկասի լանջերից մինչև Կուր գետի ափերը։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 100-550 մետր։ Հարթավայրի տարածքում աճեցնում են մրգեր, խաղող, կարտոֆիլ, հացահատիկ, բամբակ[1]։

Հարթավայրի կլիման ամոք է[1]։

Հարթավայրի տարածքում են գտնվում Ղազախի, Աղստևի, Թովուզի, Շամքիրի, Խանլարի, Սամուխի շրջանները և Գանձակ քաղաքը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել