Արևելյան քամի (ֆիլմ)

ֆիլմ

Արևելյան քամի (գերմ.՝ Ostwind), Կանտի ֆոն Գարնեյի 2013 թ.-ի գերմանական գեղարվեստական ֆիլմը ։

Արևելյան քամի
գերմ.՝ Ostwind
Երկիր Գերմանիա
ԺանրԱրկածային
ընտանեկան
դրամա
Թվականմարտի 21, 2013[1][2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԿատյա ֆոն Գառնիե[1]
ՊրոդյուսերԷվա Կարլստրոմ և Անդրեաս Ուլմկե-Սմիտոն
Սցենարի հեղինակԼեա Շմիդբաուեր[1] և Կրիստինա Մագդալենա Հեն[1]
ԴերակատարներՀաննա Բինկե, Մարվին Լինկե, Կոռնելիա Ֆրոբյոս, Թիլո Պրյուկներ, Նինա Կրոնջագեր, Յուրգեն Ֆոգել, Ամբեր Բոնգարդ և Դետլեֆ Բուկ
ՕպերատորՏորստեն Բրոյեր
ԵրաժշտությունԱնետ Ֆոքս
ՄոնտաժԴիրկ Գրաու
Տևողություն105 րոպե
ՀաջորդԱրևելյան քամի 2
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Համառ Միկան դեռ չէր ավարտել ուսումնական տարին։ Նախկինում որոշված էր, որ Միկան պետք է գնա ճամբար՝ հանգստանալու համար, իր ընկերուհու հետ։ Բայց ծնողները նրան ուղարկում են ֆերմա՝ իր տատիկի՝ Մարի Կալտենբախի մոտ։ Այստեղ նա պետք է ինքնուրույն սովորեր իր դասերը։ Սակայն բացի դասից, Միկան ավելի հետաքրքիր զբաղմունքներ է գտնում իր համար։ Նա ծանոթացավ մի անզուսպ հովատակ Օստվինդի հետ, ով ինչ-որ ժամանակ վնասել էր Միկայի տատիկին։ Նա արագ լեզու է գտնում Օստվինդի հետ։ Սեմա պապիկը ձիավարժության մարզիչ էր, սակայն համաձայն չէր Մարիի ուսուցման ձևին, և ընդունեց Օստվինդի և Միկայի միջև եղած կապը։ Որպեսզի փրկի ձիուն հունգարացիներից՝ Միկան ցանկանում է ուսում ստանալ պապիկից և ապացուցել, որ ձին վտանգավոր չէ։ 4 շաբաթվա մեջ Միկան կարողացավ հեծնել ձին և մի պարապմունքի ժամանակ ապացուցեց տատիկին, որ ձին վտանգավոր չէ և հնարավորություն կա հաղթել անցկացվող մրցույթում։ Մարիի աշակերտ՝ Միշելի նախանձի շնորհիվ Օստվինդը մրցույթի ժամանակ կատաղում է, և վիրավորում Սեմին, ով ցանկանում էր հանգստացնել նրան։ Դրանից հետո Միկան փախչում է Օստվինդի մոտ և հանգստանում իր ընկերուհու հետ։ Միկայի մայրը, ով իմացել էր Միկայի անհետացման մասին, գնում է Կալտենբախ։ Միևնույն ժամանակ Օստվինդը հիվանդանում է, իսկ Միկան զանգում է Կալտենբախ և օգնություն խնդրում։ Ձիու հետ ուժեղ կապի շնորհիվ Միկան նույնպես հիվանդանում է և ընկնում է հիվանդանոց, որտեղ հանդիպում է Սեմին։ Սեմից իմանում է թե ինչու էր Օստվինդը կատաղել։ Այդ մասին Միկան ասաց Մարիին, և ձիուն հունգարացիները այլևս չանհանգստացրեցին, իսկ Միշելին դուրս հանեցին Կալտենբախից։

Դերերում խմբագրել

Դերասան Դերակատարում
Հանա Բինկե Միկա
Մարվին Լինքե Սեմ
Կորնելիա Ֆրաբյոս Մարիա Կալտենբախ, Միկայի տատիկը
Տիլո Փրյուքներ պարոն Կանն, Սեմայի պապիկը
Յուրգեն Ֆոգել Ֆիլիպ Շվարց, Միկայի հայրը
Նինա Կրոնյեգեր Էլիզաբեթ Շվարց, Միկայի մայրը
Էմբեր Բոնգրադ Ֆաննի
Հենրիետա Մորավե Թինկա
Դեթլև Բուկ Անասնաբույժ Անդերս

Ակնարկներ խմբագրել

  «Օստվինդը ձի է, որի մեջ արտացոլվում է ձիավարման մոգությունը վայրի բնության մեջ տպավորիչ նկարներում։ Բացի այդ երիտասարդ աստղ Հաննա Բիքերի գերազանց խաղը իր առաջին գլխավոր դերակատարմամբ։ Սակայն այդ ուժեղ կողմերը կրճատվում են անհամաչափ տեխնիկական սցենարով և ինտրուզ երաժշտությամբ»[3]։  
  «Ֆիլմ ձիերի մասին՝ նկարահանված Գերմանիայում։ Արտահայտում է կապը ձիու և մարդու միջև, որն օգնում է ֆիլմի տարբեր րոպեներին»[4]։  
  «Հեքիաթային ֆիլմ՝ փոխադարձ հնազանդության մասին, հետաքրքիր պատմություն, չնայած դրամատիկական առումով այդքան էլ ամբողջական չէ»[5]։  

Մրցանակներ խմբագրել

Ըստ գերմանական կինոյի և մեդիայի վարկանիշի՝ ֆիլմն արժանացմավ «հատկապես արժեքավոր» կոչմանը[6]։ 2013 թվականին Մյունխենում կայացած կինոոփառատոնում «Արևելյան քամին» «Սպիտակ փիղ» Մանկական Մեդիայից ստացավ «Սպիտակ փիղ» մրցանակ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (Hanna Binke) անվանակարգերում[6]։

Շարունակություն խմբագրել

Առաջին մասի մեծ հաջողությունների շնորհիվ 2014 թվականի մարտին CBJ հրապարակվեց ֆիլմի շարունակությունը նոր ձևով[7]։ Առաջին մասի գրողները՝ Քրիստինա Մագդաղենացի Հենն ու Լիա Շմիդբաուերը, գրեցին գրքի 2–րդ մասը։ Վեպը մեկ ամսվա ընթացքում Börsenverein վիպագրությունում գրքերի լավագույն վաճառքի ցանկում զբաղեցրեց երկրորդ տեղը[8]։ 2014 թվականի հունիսին հայտարարվեց ֆիլմի շարունակության մասին և 2015 թվականի մայիսի 14–ին «Ostwind 2»-ը ցուցադրվեց կինոթատրոններում[9]։

2016 թվականին կայացան ֆիլմի երրորդ մասի նկարահանումները։ Ֆիլմը նկարահանվեց 2016 թվականի նոյեմբերին Հյուսիսային Հեսսենում Հերլսհաուզենից ոչ հեռու գտնվող Hauptgestüt Altefeld ձիասպորտային ակումբում[10]։ Երրորդ մասի թողարկումը տեղի ունեցավ 2017 թվականի հուլսի 27-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 filmportal.de — 2005.
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Die Filmstarts-Kritik zu Ostwind - Zusammen sind wir frei». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «отзыв на CountryMusicNews.com».
  5. «Ostwind. Энциклопедия международного кино».
  6. 6,0 6,1 «Ostwind» (գերմաներեն). Deutsche Filmbewertung und Medienbewertung FBW. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Ostwind - Rückkehr nach Kaltenbach» (գերմաներեն). Verlagsgruppe Random House. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «Buchcharts - Aktuelle Bestseller / Tabus und Skandale im Sachbuch» (գերմաներեն). www.boersenblatt.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. A., Arthur. «Constantin Film kündigt "Ostwind 2" für nächsten Mai an | Filmfutter». Filmfutter (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. «Filmteam ist eingetroffen: "Ostwind"-Stars vor Altefelder Kulisse». www.werra-rundschau.de (գերմաներեն). 2016 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.