Ապստամբություն Դառաայում

Ապտամբություն Դառաայում՝ 2011 թվականի սիրիական ապտամբության օջախներից մեկը, որը բռնկվել է հարավսիրիական Դառաա քաղաքում։

Ապստամբություն Դառաայում
Թվական2011 թվականի մարտի 18մայիսի 5
Մասն էՍիրիական ճգնաժամ
ՎայրԴառաա, Սիրիա
ԱրդյունքՍիրական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Սիրիա Սիրիայի կառավարություն
* Զինված ուժեր
ՍիրիաՍիրիական ընդդիմություն ՝
Հրամանատարներ
Սիրիա Մահմեր Ասադ

Սիրիա Մոհսին Մահլուֆ
Սիրիա Ռամադան Մահմուդ Ռամադան

Սիրիա Հիշամ Բախտիյար
Սիրիա Ահմադ ալ-Սայասին
Կողմերի ուժեր
Սիրիա 4-րդ զրահատանկային դիվիզիա
Սիրիա 5-րդ զրահատանկային դիվիզիա
անհայտ է
Ռազմական կորուստներ
25 սպանված
177 վիրավոր
60-ից մինչև 135 սպանված

Հակակառավարական ելույթներում մասնակցում էին ռադիկալ իսլամիստներ, այդ թվում ՝ սալաֆիները[1] և Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության անդամներ[2], ապստամբության գլխավոր կենտրոնը դարձավ էլ-Օմարի քաղաքային մզկիթը[1], իմամը ով շեյխ Ահմեդ աս-Սայասին էր, համարվում էր անկարգություններ հրահրողը[3]։

2011 թվականի ապրիլի 25-ին զինված խմբերից տեղական բնակչության պաշտպանության և երկրի հարավում խալիֆաթի ստեղծումը կանխելու պատճառով քաղաք մտցվեցին ռազմական միավորումներ և զրահատեխնիկա[1]։ Ռազմա-ոստիկանական գործողությունը շարունակվեց մինչև մայիսի 5-ը, հետագայում զորքերը դուրս բերվեցին քաղաքից։

Իրադարձությունների ընթացքը խմբագրել

Դառաայում լարվածության պատճառը, որը վերաճեց լայնամասշտաբ ապստամբության, դարձավ մարտի 18-ին աշակերտների խմբի ձերբակալումը, ովքեր գրել էին հակակառավարական կարգախոսներ տների պատերին և ցանկապատերին[4]։ Հենց այդ օրը, ուրբաթօրյա աղոթքից հետո մզկիթում սկսվեցին առաջին անկարգությունները։ Ցուցարարները մեղադրում էին իշխանությանը կաշառակերության մեջ, կազմակերպելով բախումներ ոստիկանության հետ, ինչի ընթացքում զոհվեց 3 մարդ[5]։

Մարտի 20 — Ցուցարարների ամբոխն այրեց իշխող ԲԱԱՍ կուսակցության գրասենյակը, արդարադատության պալատը և մի քանի ոստիկանական բաժիններ և թալանեցին «Սիրիատել» հեռահաղորդակցական ընկերության երկու գրասենյակները։ Այդ օրը քաղաքի ներկայացուցիչները հանդիպեցին կառավարական պատվիրակությանը, որը ժամանել էր Դամասկոսից բնակիչներին ցույցերի հանգեցրած իրավիճակի հետաքննության համար։ Նրանք հանձնեցին պատվիրակության տնտեսական և քաղաքական բնույթի պահանջերով փաթեթ։ Քաղաքի հին մասն անցավ ընդդիմության վերահսկողության տակ, այնտեղ տեղադրված էլ-Օմարի մզկիթը դարձրեցին հոսպիտալ, որտեղ հասցնում էին վիրավորներին, արցունքաբեր գազ կիրառման արդյունքում[6]։

Մարտի 23 — Մարտի 23-ի առավոտյան զինյալները հարձակվեցին սանիտարական ավտոմեքենայի վրա, որը գտնվում էր էլ-Օմարի մզկիթի մոտ, արդյունքում սպանվեցին ավտոմեքենայի վարորդը, բժիշկը և փրկարարը։ Անվտանգության ուժերի աշխատակիցները կրակ բացեցին և ձերբակալեցին մի քանի զինյալների, սակայն մնացած հարձկավողներին հաջողվեց փախչել։ Գործողության արդյունքում գրավվեց մզկիթը, որտեղ հայտնաբերվեցին թաքցված զինամթերքներ և զոհված մեկ անվտանգության աշխատակից[7]։ Հետագայում, ցուցարարների դեմ, ովքեր ցույց էին անցկացվում Օմարի մզկիթի մոտ, կիրառվեց արցունքաբեր գազ, բախումների արդյունքում զոհվեց 5 մարդ[8]։ Ընդդիմության ներկայացուցիչը հայտնեց, որ այդ օրը բախումների արդյունքում զոհվեց 15 մարդ[2]։ Հենց այդ օրը երկրի նախագահ Բաշար Ասադը իր զբաղեցրած պաշտոնից ազատեց Դառաայի մարզպետին, ցավակցություն հղեց զոհվածների ընտանիքներին և խոսք տվեց գտնել և պատժել արյունահեղության պատասխանատուներին, «չնյալով ո՛չ աստիճանին և ո՛չ պաշտոնին»[9]։ Այդ օրը քաղաքում անջատվեց հեռախոսային կապը[10]։

Մարտի 25 — Facebook սոցիալական ցանցում, իրեն «Հեղափոխություն Սիրիայում 2011» անվանող մի օգտատեր, տեղադրեց կոչ «ազգային ապստամբության» ամբողջ Սիրայով[4]։ Սիրիական զորքերը կրակ բացեցին ցուցարարների վրա, այն բանից հետո, երբ հրկիզվեց ներկայիս նախագահի հոր արձանը[11]։

Մարտի 29 Սիրիայի կառավարությունը հրաժարական տվեց[12]։

Ապրիլի 3 — Դառաայի գավառի նոր մարզպետ նշանակվեց Մուհամմեդ Խալեդ ալ-Հաննուսը[13]։

Ապրիլի 8 — Զինյալների հետ բախման արդյունքում զոհվեցին 19 և վիրավորվեցին 75 ոստիկաններ[14], այդ օրը բանտարկյալները այրեցին բատի շենքը[15]։

Ապրիլի 20-ին Սիրիայի կառավարությունը չեղարկեց երկրում արտակարգ դրությունը։

Ապրիլի 25-ի գիշերը քաղաք մտցվեցին ռազմական միավորումները և զրահատեխնիկա։ Քաղաքում մտցվեց պարետային ժամ, անջատվեց ջրամատակարարումը, էլեկտրաէներգիան և հեռախոսային կապը[16]։ Ընդդիմությունը փորձեց դժվարեցնել ռազմական միավորումների շարժը, քաղաքի փողոցներում տեղադրվեցին բարրիկադներ բետոնից և ավտոմեքենաներից[17]։ Սիրիական բանակի ութ տանկ և երկու զրահատրանսպորտ շրջափակեցին Օմարի մզկիթը, զինվորները զբաղեցրեցին իրենց դիրքերը պետհաստատությունների մուտքի մոտ, տանիքներում տեղադրվեցին դիպուկահարներ։ Դառաայից հաղորդմամբ, այդ օրը զոհվեց 18 և վիրավորվեց 14 մարդ[18]։ Իրավապաշտպան Աբդուլլա Աբազիդի (Abdallah Abazid) տվյալներով, զորքերի հետ բախման արդյունքում այդ օրը զոհվեց ամենաքիչը 25 մարդ[19]։ Հենց այդ օրը հարձակման ենթարվեց ռազմական միավորումը Դառաայի հարավային արվարձանում, զոհվեց 10 զինծառայող[20]։

Ապրիլի 26 — Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, գործողության ընթացքում զոհվեց 39 և վիրավորվեց 70 մարդ[1]։

Ապրիլի 27 — Ռազմական հրամանատարության ներկայացուցիչը հաղորդեց, որ կառավարական զորքերը Դառռայում մտել են փոխհրաձգության մեջ ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներ հետ, որոնք փակել են ճանապարհները և հարձակվել են դիրքերի վրա։ Փոխհրաձգության ընթացքում ոչնչացվեցին և ձերբակալվեցին մի քանի ահաբեկիչներ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք, ինչպես նաև զոհվել է 3 և վիրավորվել 15 զինծառայող[21]։

Ապրիլի 30 — քաղաքի կենտրոնում՝ Կարակ թաղամասում սիրիացի զինծառայողները գրոհով վերցրեցին էլ-Օմար մզկիթը, որը ավելի քան մեկ ամիս ծառայում էր որպես ապստամբության հենարան[22]։ Ձերբակալել ապստամբ առաջնորդ իմամ Ահմեդ աս-Սայսինին չհաջողվեց, նա դիմել էր փախուստի։ Փոխհրաձգության ընթացքում սպանվեցին նրա որդին և 6 զինյալներ։ Այդ օրը լսվեցին կրակոցի ձայներ քաղաքի հարավային և արևելյան մասերից, իսկ Դամասկոսից Դառաա տեղափոխվեցին տակեր[23]։

Մայիսի 1 — Ընդդիմությունը որոշում ընդունեց ճեղքել Դառաայի բլոկադան, քաղաք ուղարկելով Դառաայի մոտակայքում տեղակայված բնակավայրերից և Դամասկոսի հարավային մասից ցուցարարների շարասյուն[24]։

Մայիսի 5 — Գնդապետ Ռիյադ Հալլադը զեկուցեց քաղաքում գործողության հաջող ավարտի մասին, քաղաքից սկսվեց սիրիական բանակի զինծառայողների և զրահատեխնիկայի դուրս բերումը[25]։ Գործողության և մաքրման ժամանակ մայիսի 6-ին փոխհրաձգությունից զոհվեց 60 մարդ, 800 մարդ ձերբակալվեց[26]։

ԶԼՄ-ների դերը խմբագրել

2011 թվականի մայիսին Դառաա քաղաքի մուֆթի շեյխ Ռազզակ Աբազիդը խիստ քննադատության ենթարկեց կատարական Ալ-Ջազիրա ալիքը, մեղադրելով նրանց Սիրիայում խառնաշփոթ առաջացմանը[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 В ходе операции по подавлению восстания в городе Даръа погибли 39 человек // ИТАР-ТАСС от 26 апреля 2011
  2. 2,0 2,1 В противостояниях сирийской полиции и манифестантов в Даръа 23 марта погибли 15 человек — оппозиция // ISLAM.RF от 24 марта 2011
  3. «В сирийский Даръа введены танки». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 В сирийском Даръа вновь собираются сотни демонстрантов // РИА «Новости» от 26 марта 2011
  5. В Сирии расстреляли мирную демонстрацию
  6. «В сирийском городе Даръа третьи сутки продолжаются народные волнения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. В Сирии произошло нападение на санитарную машину(չաշխատող հղում) // информагентство «Синьхуа» от 23 марта 2011
  8. В Сирии убиты пятеро участников антиправительственных выступлений // LENTA.RU от 23 марта 2011
  9. Президент Сирии уволил губернатора мятежного города // LENTA.RU от 23 марта 2011
  10. 15 killed in clashes in southern Syria Արխիվացված 2014-01-25 Wayback Machine // «Chicago Sun — Times» от 23 марта 2011
  11. В сирийском городе Даръа войска открыли огонь по манифестантам // «Радио Свобода» от 25 марта 2011
  12. Правительство Сирии ушло в отставку Արխիվացված 2014-01-16 Wayback Machine // РБК от 29 марта 2011
  13. В Сирии назначен новый губернатор мятежной провинции Даръа // «Российская газета» от 4 апреля 2011
  14. Девятнадцать полицейских погибли в беспорядках в Даръа на юге Сирии // РИА «Новости» от 8 апреля 2011
  15. Беспорядки в Сирии усиливаются, сообщают СМИ // РИА «Новости» от 8 апреля 2011
  16. Сирийские войска вошли в город Даръа для задержания террористов(չաշխատող հղում) // информагентство «Синьхуа» от 26 апреля 2011
  17. Syria Escalates Crackdown as Tanks Go to Restive City // «The New York Times» от 25 апреля 2011
  18. В сирийском городе Даръа в столкновениях погибли 18 человек // «Известия» от 25 апреля 2011
  19. Не менее 25 человек погибли в столкновениях в сирийском городе Даръа // РИА «Новости» от 25 апреля 2011
  20. При нападении на сирийский военный отряд погибли 10 человек(չաշխատող հղում) // информагентство «Синьхуа» от 26 апреля 2011
  21. В Сирии 3 военнослужащих погибли и 15 — пострадали в результате перестрелки в городе Даръа(չաշխատող հղում) // информагентство «Синьхуа» от 27 апреля 2011
  22. Сирийские военные взяли штурмом главную мечеть города Даръа // «Новости» (ОРТ) от 30 апреля 2011
  23. Сирийская армия захватила оплот оппозиции — мечеть в городе Даръа // «Вести. RU» от 30 апреля 2011
  24. Жители юга Сирии планируют прорвать блокаду Даръа // «Вести. RU» от 1 мая 2011
  25. Из бунтующего сирийского города начался вывод войск // LENTA.RU от 5 мая 2011
  26. «Сирийская армия начала покидать мятежный город Даръа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  27. Сотрудничество муфтия Даръа с сирийским правительством с целью нейтрализации заговоров врагов(չաշխատող հղում) // «Радио Ислам» от 11 мая 2011