Ապիֆոբիա, հաճախ անվանում են նաև՝ մելիսոֆոբիա կամ սֆեկսոֆոբիա (լատ.՝ apis - մեղու, հուն.՝ φόβος - վախ), սպեցիֆիկ ֆոբիա մեղուների, կրետների և դրանց կծելու նկատմամբ[1]։ Ամենատարածված սպեցիֆիկ ֆոբիաներից մեկն է։ Վախին հաջորդում է խուճապը և անհանգստությունը։ Այս ֆոբիան ունեցողները հաճախ նախընտրում են չխոսել իրենց ֆոբիայի մասին։

Այս ֆոբիան ունեցող մարդկանց մոտ այդ գործընթացը տեղի է ունենում տարբեր ձևերով։ Ուսումնասիրելով ապիֆոբիայի պատճառները՝ գիտնականներն եկել են մի եզրահանգման, որ ապիֆոբիան առաջանում է միայն այն դեպքում, երբ մեղուն կծում է մարդուն և մարդը խիստ վախենում է[2]։

Ապիֆոբ մարդու պահվածքը ունի 2 ձև։ Առաջինը՝ ապիֆոբ մարդը փորձում է խուսափել մեղուներից, կրետներից և այն ամենից, ինչ կապված է դրանց հետ։ Երկրորդը՝ ապիֆոբ մարդը, երբ հանդիպում է մեղուներին, կրետներին և փեթակներին, փորձում է ոչնչացնել դրանք[3]։

Ապիֆոբիա հաճախ նկատվում է երեխաների շրջանում։ Պատճառը՝ տաք եղանակնին փեթակի կողքով անցնելն է։ Կան ապիֆոբիան բուժելու մի քանի մեթոդներ, դրանք են՝ հիպնոթերապիան, պահվածքաթերապիան և ՆԼՊ-ն։ Այս մեթոդները օգնում են ապիֆոբիկ մարդուն դուրս գալ ծանր վիճակից և թեթևանալ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Апифобия -». www.psyhelp.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Апифобия (Apiphobia) – непреодолимый страх перед осами и пчелами. Фобии от животных». www.fobies.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Apiphobia - Fear Of Bees». BuzzAboutBees.net. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Апифобия (мелиссоффобия) — боязнь пчел, ос | Фобии |». www.psyportal.net. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.