Անդրիս Վանին
Անդրիս Վանին (լատիշ․՝ Andris Vaņins, ապրիլի 30, 1980[1][2][3], Իլուկստե, Լատվիա), լատվիացի ֆուտբոլիստ, «Ցյուրիխ» ակումբի դարպասապահ։
Քաղաքացիությունը | Լատվիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 30, 1980[1][2][3] (43 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Իլուկստե, Լատվիա | ||||||||||||||||||||
Հասակ | 185 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Ելույթներն սկսել է «Վենտսպիլսում, որտեղ նորամուտը կատարել է Լատվիայի բարձրագույն լիգայի 1998 մրցաշրջանում։ 2003 թվականի ամռանը տեղափոխվել է ռուսական «Տորպեդո Մետալլուրգ», որը հետագայում վերանվանվել է «Մոսկվա»[4]։ Գլխավոր թիմի կազմում անցկացրել է մեկ արտագնա խաղ 2003/04 Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/6 եզրափակչում ընդդեմ «Ամկար» ֆուտբոլային ակումբի՝ բաց թողնելով 3 գոլ[5]։ Ընդհանուր առմամբ ակումբի կազմում անցկացրել է 38 խաղ։ 2005 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Վենտու» ֆուտբոլային ակումբ, բայց ոչ ժամանակին կատարված տրանսֆերի պատճառով ոչ մի խաղի չի մասնակցել։ Հաջորդ մրցաշրջանում վերադարձել է «Վենտսպիլս», որտեղ երեք անգամ անընդմեջ հաղթել է երկրի առաջնությունում (2006, 2007, 2008)՝ զուգահեռաբար ստնալով անհատական պարգևներ։ 2009/10 մրցաշրջանում խաղացել է շվեյցարական «Սյոն» ֆուտբոլային ակումբում։ 2013 թվականի հոկտեմբերին երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2017 թվականի հունիս[6]։
2016 թվականի ապրիլին ակումբի նախագահը Վանինին ուղարկել է պահեստայինների շարք[7], իսկ ամռանը նա տեղափոխվել է «Ցյուրիխ» ֆուտբոլային ակումբ, որը դուրս էր մնացել բարձրագույն լիգայից։
Հավաքականում խմբագրել
Վանինը Լատվիայի հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2000 թվականին Սլովակիայի դեմ խաղում, որտեղ լատվիացիները պարտվել են 3։1 հաշվով։ 2007 թվականին դարձել է հավաքականի հիմնական դարպասապահ։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է, ունի որդի[8]։ Խոսում է չորս լեզվով՝ լատվիերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։
Ձեռքբերումներ խմբագրել
Թիմային խմբագրել
- «Վենտսպիլս»
- Լատվիայի չեմպիոն – 2006, 2007, 2008
- Լատվիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2000, 2001, 2002
- Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր – 1998, 1999
- Լատվիայի գավաթակիր – 2007
- «Սյոն»
- Շվեցարիայի Գավաթի դափնեկիր – 2010/11, 2014/15
- Լատվիայի հավաքական
- Բալթիկայի Գավաթի դափնեկիր – 2008, 2012, 2014
Անձնական խմբագրել
- «Վենտսպիլս»
- Լատվիայի առաջնության լավագույն դարպասապահ – 2006, 2007, 2008[9]
- Լատվիայի առաջնության լավագույն խաղացող – 2008
- «Սյոն»
- Լատվիայի տարվա ֆուտբոլիստ
- Շվեցարիայի առաջնության լավագույն դարպասապահ – 2009/10, 2010/11
- Ակումբի լավագույն խաղացող – 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13
- «Ցյուրիխ»
- Լատվիայի տարվա ֆուտբոլիստ
- Լատվիա
- Լատվիայի տարվա ֆուտբոլիստ – 2008, 2013, 2015, 2016, 2017
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Фавориты ставят на качество, аутсайдеры берут количеством, «Спорт-Экспресс», 21 августа 2003 года
- ↑ «Протокол матча на сайте КЛИСФ «Футбол в цифрах»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Vaņins pagarina līgumu ar "Sion" līdz 2017.gada jūnijam» (լատվիերեն). SportaCentrs.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Президент «Сьона» решил сделать Митрюшкина основным вратарем, второй голкипер отказался сидеть в запасе Спортс.ру
- ↑ «Vaņins: "Izlase tagad spēlē modernāk"» (լատվիերեն). SportaCentrs.com. 2013 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Андрис Ванин — лучший футболист Латвии 2008 года Новость на сайте «Советского спорта» от 23 декабря 2008 года
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիս Վանին» հոդվածին։ |