Անանուն բարձունք (հուշարձան)

«Անանուն բարձունք» («Փառքի բլուր») հուշարձան (ռուս.՝ Памятник «Безымянная высота»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում, Նևայի աջ ափին, Իվանովյան սահանքների մոտ, Տոսնայի գետաբերանի դիմաց։ Մտնում է «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ[1]։

«Անանուն բարձունք» հուշարձան
«Անանուն բարձունք» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1965
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԲոլշիե Պորոգի (գյուղ, Վսևոլոժսկի շրջան)
Շինության ձևՀուշարձան
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Hill of Glory monument Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1965-1968 թվականներին (ճարտարապետ՝ Լեոնիդ Կոպիլովսկի, քանդակագործներ` Գրիգորի Յաստրեբենեցկի, Վալենտին Կոզենյուկ)[1]։

Պատերազմի ժամանակ այս հուշարձանի տեղում կանգնած էր հինգհարկանի շենք, որն այսուհետև ռմբակոծվել է գերմանական զավթիչների կողմից[2]։

Նկարագրություն խմբագրել

Սա «Փառքի կանաչ գոտի» համալիրի առավել վեհասքանչ հուշարձաններից մեկն է[2]։ Բուրգի նմանվող 20-մետրանոց լցնովի բլրի լանջերը ծածկված են ճիմահողով։ Այստեղ կան դիտահարթակներ, որոնք պատրաստված են սրանկյունաձև ելուստների տեսքով, դեպի որոնց տանում են աստիճաններ։ Վերին հարթակում գտնվում են բրոնզե քանդակներ, հարթակների ելուստներում տեղադրված են հիշատակային արձանագրություններ[1]։

Հուշարձանը կառուցելու ժամանակ եղել է անվան մի քանի տարբերակ՝ «Փառքի բլուր», «Հաղթանակի բուրգ», «Կյանքի օրհներգ»։ Վարկածներից մեկի համաձայն՝ մի տարեց բանվոր, որն անցել էր ամբողջ պատերազմը, շինարարության ավարտից հետո ասել է. «Դե, թվում է՝ մեր անանուն բարձունքը պատրաստ է»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Мемориал "Безымянная высота"». Վերցված է 2018 Ապրիլ 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Зелёный пояс Славы».

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.