Այծի և ոչխարի մասին
Այծի և ոչխարի մասին (ռուս.՝ Про козла и барана), 2005 թվականին նկարված ռուսական անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Անիմոս» ստուդիայում։ Ռեժիսոր Սերգեյ Գլագոլևը ստեղծել է մուլտֆիլմն ըստ Յուրի Կովալի հեքիաթի։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Պրոդյուսեր | Տենգիզ Սեմյոնով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Անիմոս |
Տևողություն | 764 վայրկյան |
Թվական | 2005 |
Սյուժե խմբագրել
Ձմռանը Կոզմա Միկիտիչ այծին և Բորիսիչ ոչխարին դուրս է անում ծույլ տերը, որը չի կարողանում նրանց կերակրել։ Նրանք գնում են անտառ` տնից գայլի գլուխը վերցնելով, որը դնում են պայուսակի մեջ։ Անտառում նրանք հանդիպում են կրակի շուրջը հավաքված գայլերի մի խմբի։ Այծը և ոչխարը ձևացնում են, որ իրենց պայուսակը լի է գայլի գլուխներով, և նրանք պատրաստվում են դոնդող պատրաստել։ Գայլերը վախենում են և փախչում։ Արջին հանդիպելուց հետո գայլերը վերադառնում են, իսկ այծն ու ոչխարըն այդ ժամանակ բարձրանում են կաղնու ծառի վրա։ Երբ գայլերը կաղնու տակ հավաքվում են, ոչխարն ընկնում է նրանց վրա, իսկ այծն ընկնում է արջի վրա։ Գայլերն ու արջը վերջնական վախենում են։ Այծն ու ոչխարը մնում են անտառում ապրելու, իսկ գայլերը նրանց օգնում են տնտեսության գործերով։
Հեղինակներ խմբագրել
- Ռեժիսոր` Սերգեյ Գլագոլև
- Սցենարի հեղինակ` Սերգեյ Գլագոլև
- Բեմադրող նկարիչ` Գալինա Էստիս
- Օպերատոր` Ալեքսանդր Չեխովսկի
- Հնչյունային ռեժիսոր` Վիկտոր Բրուս
- Անիմատորներ` Սերգեյ Գլագոլև, Ֆազիլ Հասանով, Վլադիմիր Կադուխին, Յուլիյա Արոնովա, Իլյա Պանկրատով
- Կոմպոզիտոր` Իլյա Շևց
- Պրոդյուսեր` Թենգիզ Սեմյոնով
- Դերերը հնչյունավորել են` Ալեքսեյ Բլոխին, Սերգեյ Ռյաբցև, Եվգենի Ռեդկո, Ալեքսանդր Պախոմով
- Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմերի լուսագրերի։
Մրցանակներ խմբագրել
- Ֆիլմը մասնակցել է «Սյուզդալ-2006» անիմացիոն ֆիլմերի բաց ռուսական փառատոնի մրցութային ծրագրին[1]։
- 2006 թվականի Բրեդֆորդ քաղաքի փառատոնի լավագույն մանկական ֆիլմ։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Այծի և ոչխարի մասին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Այծի և ոչխարի մասին» — animos.ru