'''Իվան Անդրեևիչ Կռիլով''' (Ива́н Андре́евич Крыло́в, 1769թ[[1769]]թ. [[փետրվարի 13]], [[Մոսկվա]] — 1844թ[[1844]]թ. [[նոյեմբերի 21]], [[Սանկտ-Պետերբուրգ]]), ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ: Կռիլովը ավելի քան 200 առակների հեղինակ է, որոնք լույս են տեսել 1809 առ 1843 թվականները: Կռիլովի առակները («Գայլն ու գառը», «Կապիկն ու ակնոցը», «Ճպուռն ու մրջյունը», «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» և այլն) օժտված են ժողովրդական ոգով, երգիծանքով, սուր ու դիպուկ լեզվով, որի պատճառով էլ առ այսօր լայն ժողովրդայնություն են վայելում: Կռիլովի առակներից մի քանիսը թարգմանվել են նաև հայերեն տարբեր հեղինակների կողմից: