«Խնձորով կարկանդակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վիքիպահեստ
Տող 5.
Քանի որ խնձորը ամենահասանելի միրգն է համարվում, խնձորով կարկանդակը [[եվրոպա]]կան ժողովուրդների խոհանոցի հիմնական [[աղանդեր]]ն է հանդիսանում։ Միջին դարերում խնձորով կարկանդակ սովորաբար սկսում էին պատրաստել խնձորի հասնելուց հետո, այսինքն՝ աշնանը մոտ․ այն ասոցացվում էր բերքի տոնի և աշնան գալու հետ։ Այժմ խնձորի լայն տարածման և պահպանման տարբեր եղանակների շնորհիվ խնձորով կարկանդակ կարելի է պատրաստել ողջ տարի, այդ թվում նաև այն տարածաշրջաններում, որտեղ խնձոր երբեք չի եղել, սակայն որտեղ խնձորենիներ են տարվել նոր ժամանակաշրջանում, օրինակ [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Հարավային Ամեերիկա]]յում։ Գոյություն ունի խնձորի կարկանդակի տարբեր տեսակներ։ Նրա պատրաստման համար կարելի է օգտագործել տարբեր տեսակի խմորներ՝ [[խմորիչով խմոր|խմորիչով]], [[շերտավոր խմոր|շերտավոր]], [[փխրուն խմոր|փխրուն]] և այլն։ Ամենանուրբ և շքեղ խնձորով կարկանդակներն ստացվում են խմորիչով խմորից։ Ընդ որում խնձորով կարկանդակը կարող է լինել բաց, կիսաբաց և փակ։ Խնձորով կարկանդակի պարզ բաղադրատոմսերից մեկը, որը տարածում է գտել [[Ռուսաստան]]ում և [[ԱՊՀ]] երկրներում, խնձորով [[շառլոտկա]]ն է։ [[ԱՄՆ]]-ում խնձորով կարկանդակը համարվում է ազգային խորհրդանիշերից մեկը, հատկապես [[Վիրջինիա]] նահանգում, թեև այժմ պատրաստվում է կիսաֆաբրիկատ շերտի հիման վրա։
 
{{ՎՊԵ|Apple pies}}
 
[[Կատեգորիա:Թխվածքներ]]