«Կաուչուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
միջլեզվ հղումներ ճիշտ տարբերակ
No edit summary
Տող 2.
'''Կաուչուկներ''', արդյունաբերական պոլիմերների խումբ, որոնց մշակմամբ ստանում են ռետին: Լինում են բնական և սինթետիկ:
Բնական կաուչուկ
'''Բնական Կաուչուկներ'''
 
Բնական կաուչուկը, բուսական ծագում ունեցող պոլիմերներ են: Պարունակվում է կաուչուկատու բույսերի կաթնահյութի (լատեքսի) մեջ: Հիմնականում ստանում են արևադարձային երկրներում աճող բրազիլական հևեյա ծառի լատեքսից: Բնական կաուչուկի խոշորացույն արտադրողը Մալազիան է (համաշխարհային արտադրանքի ավելի քան 40%-ը): «Կաուչուկ» տերմինը ծաքել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեայի արտաթորվող նյութը («կաու» - ծառ, «ուչու» - հոսել, լացել): Կաուչուկն անջատում են ծառի վրա արված կտրվածքներից հավաքած ծորացող լատեքսը մրնջաթթվով, թրթնջկաթթվով կամ քացախաթթվով մակարդելիս: Առաջացած փխրուն, թանձր զանգվածը լվանում են ջրով և գլանմամբ ստանում թերթեր, որոնք չորացնում ու ծխահարում են ՝ օքսիդացման օքսիդացման և մանրեների ազդեցության նկատմամբ կայունություն հաղորդելու նպատակով:
 
Տող 8.
Բ. կ.-ի մոլեկուլային զանգվածը 1400000-2600000 է, կրկնակի կապերի թիվը կազմում է տեսական արժեքի 95-98,5%, խտությունը՝ 910-920 կգ/մ3, ապակեցման ջերմաստիճանը՝ 70-720 C: Բ. կ. Ջրի ազդեցությամն նկատմամբ կայուն է, լավ է լուծվում բենզոլում, տոլուոլում, քսիոլում, բենզինում, CCl4, CHCl3, CS2 ցիկլոհեքսանում: 100C-ից բարձր Բ. կ. Ամորֆ է, ցածր ջերմաստիճաններում երկարատև մնալուց մասնակիորեն բյուրեղանում է: Կոհեզիոն բարձր ամրության շնորհիվ Բ. կ. անփոխարինելի է դողերի, որոշ դետալների արտադրության մեջ: Բ.կ. վուլկանացնող ամենատարածված միջոցնը ծծումբն է: Վուլկանացնել հնարավոր է նաև ճառագայթման, որգ. Գերօքսիդների և ալկիֆենոմրջնալդեհիդային խեժերի օգնությամբ: Որպես վուլկանացման արագուցիչներ օգտագործվում են 2-մերկապտոբենզիազոլը (կապտաքս), դրա սուլֆենամիդային ածանցյանլերը (օրինակ, սանտոկյուր), դիբենզթիազոլիլդի սուլֆիդը (ալտաքս) են: Բ. կ. Մեխանիկական հատկությունները բարելավելու նպատակով ավելացվում են զանազան ակտիվ հավելումներ: Բ. կ.- ից ստացված ռետինը լավ առաձգական է, դժվարամաշ և ցրտադիմացկուն, սակայն անկայուն է լուծիչների և յուղերի նկատմամբ: Ջերմա- և մթնոլորտակայնությունը, որոշ սինթետիկ կաուչուկների համեմատությամբ, փոքր է: Օգտագործվում է նաև ռետինատեխնիկական իրերի, էլեկտրամեկուսիչ նյութերի, ժող. Սպառման ռետինե իրերի արտադրության մեջ, սոսինձների պատրաստելու համար: Բ. կ.-ի որոշ մասն օգտագործում են լատեքսի ձևով:
'''Սինթետիկ կաուչուկներ'''
Սինթետիկ կաուչուկի ստացման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը: 1626-ին խորհրդային կառավարությունը հայտարարում է սինթետիկ կաուչուկի ստանալու աշխատանքի մրցույթ, որի մրցանակն էր 100 000 ռուբլի:
Քիմիկոս Սերգեյ Լեբեդևը ևս որոշում է մասնակցել այդ մրցույթին, և վերջապես 1927-ի դեկտեմբերի 30-ին հաջողությամբ ավարտում է իր փորձարկումները:
Տող 19.
 Առաջին անգամ սինթետիկ կաուչուկը ստացել է (սինթեզել է իզոպրենից) ֆրանսիացի քիմիկոս Գ. Բուշարդը դեռևս 1875-79 թթ-ին: Նա բնական կաուչուկի չոր թորմամբ (պիրոլիզ) նախ ստացել է իզոպրեն և ապա այն մշակել աղաթթվով:
Սինթետիկ կաուչուկներն առաջիններն են, որոնք օգտագործվում են սովորական ջերմաստիճանում բարձր առանձգակամություն ունեցող ռետինե իրերի (դողեր, փոխարկիչի ժապավեններ, կոշիկներ...), երկրորդները՝ լուծիչների, թթվածնի, յուղերի, օզոնի ազդեցության նկատմամբ կայուն, ջերմա- և յուրատեսակ այլ հատկություններով օժտված իրերի արտադրության մեջ: Սինթետիկ կաուչուկի հատուկ խմբերն են՝ կաուչուկների ջրային դիսպերսները (լատեքսներ), հեղուկ կաուչուկները (օլիգոմերները, որոնք պնդանալիս առաջացնում են ռետինանման նյութեր), լցնանյութ-կաուչուկները (լցնանյութի կամ պլաստիֆակտորի և կաուչուկի խառնուրդը): Սինթետիկ կաուչուկի ստացման ամենատարածված եղանակը էմուլսիոն և ստերեոսպեցիֆիկ պոլիմերացումն է: Պոլիմերացման ժամանակ հնարավոր է կարգավորել կաուչուկների մոլեկուլային զանգվածները, որը հնարավորություն է տալիս սինթետիկ կաուչուկի մշակման ժամանակ բացառել պլաստիկացման էներգիական փուլը: Սինթետիկ կաուչուկի ստացման տեխնոլոգիական պրոցեսներն ընդքրկում են դիսպերսներից կամ լուծույթներից կաուչուկի անջատման, կատալիզատորների,էմուլգատորների և այլ խառնուրդների մնացորդներից կաուչուկի մաքրման, չորացման, բրիկետավորման փուլերը: Կաուչուկների սինթեզի համար կարևոր մոնոմերները՝ բութադիենը, իզոպրենը, ստիրոլն են, հիմնականում ստացվում են կրեկինգի և նավթին ուղեկցող գազերից, օրինակ, բուտադիենը ստացվում են-բուտանի կատալիտիկ դեհիդրմամբ: Բացի այդ մոնոմերներից օգտագործում են ակրիլանիտրիլ, ֆտորոլեֆիններ, քլորոպրեն, սիլիցիում, որոնք օրգանական միացություններ են: Կաուչուկի սինթեզը գործարանային խոշոր չափերով առաջինը իրականացվել է ՍՍՀՄ-ում, 1932թ-ին: 1938թ-ին Գերմանիայում կազմակերպվել է բուտադիեն-ստրոլային կաուչուկների արտադրություն, 1942թ-ին՝ ԱՄՆ-ում սինթետիկ կաուչուկի խոշոր արտադրություն:
'''Աղբյուրներ'''՝
 
Հայկական Սովետական հանրագիտարան
{{ՎՊԵ|Rubber}}