«Քսենոփոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
 
[[Պատկեր:Raffael 069.jpg|thumb|left|Սոկրատեսը և երիտասարդ Քսենոֆոնը (деталь фрески [[Рафаэль Санти|Рафаэля]] «[[Афинская школа]]»)]]
Քսենոփոնի ծննդյան ճշգրիտ թվականն անհայտ է, գիտնականների մեծամասնության կարծիքով նա ծնվել է մ.թ.ա. 431 թ. [[Աթենք]]ի մոտ գտնվող մի փոքր քաղաքում: Սերվել է ազնվական ընտանիքից: Երիտասարդ տարիներին նա մասնակցել է [[Կյուրոս Կրտսեր]] կողմից իր ավագ եղբայր` [[Աքեմենյան Պարսկաստան]]ի թագավոր [[Արտաքսերքսես Երկրորդ]]ի դեմ կատարած արշավանքին, որը տեղի է ունեցել մ.թ.ա. 401-400 թթ.: Քսենոփոնը գրում է, որ երբ խորհուրդ է հարցրել [[Սոկրատես]]ից, արդյոք արժե ընդունել Կյուրոսի առաջարկությունը և մասնակցել այդ արշավանքին, Սոկրատեսը նրան խորհուրդ է տվել գնալ մի դելֆյան իմաստունի մոտ, իսկ վերջինս էլ նրան տվել է հետևյալ պատասխանը.
{{քաղվածք||«Ընտրի´ր. թե որ աստծուն ես ուզում աղոթել, և զոհաբերություն արա այն բանի համար, որ նա հաջողությամբ ավարտի իր նպատակադրած արշավանքը»:}}
== Աշխատություններ ==
Քսենոփոնն առավելապես հայտնի է իր «Անաբասիս» աշխատությամբ, որտեղ շարադրել է 10 հազար հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հայաստանի վրայով դեպի [[Սև ծով]]: Անաբասիսում հարուստ նյութ կա մ.թ.ա. 5-4-րդ դարերի Հայաստանի քաղաքական-տնտեսական կյանքի մասին:
Տող 16 ⟶ 18՝
 
== Քսենոփոնը Հայաստանի մասին ==
[[Պատկեր:Անաբասիս. Քսենոֆոնը Հայաստանում.jpg|thumb|500px|Հայաստանը և Փոքր Ասիան ըստ Քսենոփոնի «Անաբասիսի»։ Քարտեզի հեղինակ՝ Ս.Տ.Երեմյան]]
* Քարտեզում պատկերված է Կյուրոս Կրտեսի վարձկան հույն զորամասերի արշավանքի երթուղին [[մ.թ.ա.401]] - [[մ.թ.ա.400]] թվականներին։ Հայաստանի սահմաններ մուտքն ու տեղաշարժի ուղղությունը մինչև Եփրատի ակունքներ համապատասխանում են ընդհանուր ընդունված կարծիքին։ Այդտեղից արդեն դեպի հյուսիս տեղաշարժը հանդիպել է մի շարք պատմաբանների քննադատությանը։ Հակոբ Մանանդյանն իր աշխատություններից մեկում մանրամասն անդրադառնում է Քսենոփոնի հայաստանյան երթուղուն և առաջարկում սեփական տարբերակը։ Ակադեմիկոս Հ. Մանանդյանը, Հարպասոս գետը նույնացնելով Արաքսի հետ, գտնում է, որ Գյումնիաս քաղաքը, հետևաբար նաև սյութական (սկյութինների) երկիրը, գտնվում է այժմյան [[Շիրակի մարզ|Շիրակում]], Գյումրի քաղաքի հարևանությամբ։ <ref>Հ.Հ. Մանանդյան - Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Երևան 1944 էջ 13-17</ref>
 
== Փիլիսոփայական հայացքները ==
Քսենոփոնի պատմափիլիսոփայական հայացքները իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկայագրել է Աքեմենյանների պետության հիմնադիր [[Կյուրոս Մեծ]]ի կյանքն ու գործունեությունը: Այդ գործը բարոյախոսական քաղաքական վեպ է, որի գլխավոր հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունքներով: «Կյուրոպեդիան» համարվում է համաշխարհային գրականության մեջ առաջին պատմավեպը: Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք, ատտիկյան դասական լեզվի վառ օրինակ է: «Կյուրոպեդիայի» տվյալները մ.թ.ա. 6-րդ դարերի Հայաստանի մասին համահունչ են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետ:
[[Պատկեր:Persian Empire, 490 BC.png|thumb|250px|Right|Քսենոֆոնի կողմից ղեկավարված 10 հզ ջոկատի ուղղին]]
 
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քսենոփոն» էջից