«Կարմրավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
-պատճենված ներդրումներ (http://www.building.am/arm/page.php?id=88)
No edit summary
Տող 55.
}}
 
'''Կարմրավորը''', կամ '''Սուրբ Աստվածածին եկեղեցին''', [[7-րդ դար]]ում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է [[Արագածոտնի մարզ]]ի [[Աշտարակ]] քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները:<ref>[http://armenianstudies.csufresno.edu/iaa_architecture/karmravor.htm California State University, Armenian Studies Program: KARMRAVOR/GARMRAVOR]</ref> Այս խաչաձև կենտրոնագմբեթ փոքր եկեղեցու արտաքին չափսերն են 5.9x7.4 մետր: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է: Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է։ Կարմրավորը արտաքուստ և ներքուստ խաչաձև գմբեթավոր եկեղեցի է։ Եկեղեցու կղմինդրը ամուր սեղմված է կրային շաղախի մեջ և լրացուցիչ մեխված է: Եկեղեցու արտաքին պատերին պահպանվել են արձանագրություններ, որտեղ նշվում է գյուղի այն բնակիչների մասին, ում միջոցներով կառուցվել է եկեղեցին, ինչպես նաև ոռոգման ջրանցքի կառուցման դժվարությունների մասին: Կարմրավորի շուրջը կան շատ հետաքրքիր խաչքարեր, որոնցից առավել հայտնի է Ծակ-Քարը, որն իր անունը ստացել է պատվանդանում ծակի պատճառով ([[1268թ.]]): Հնում Կարմրավորը կուսանաց վանք է եղել: Այնտեղ մինչ օրս պահվում են ուշադրությանը արժանի երկու հնություններ: Դրանցից առաջինը մի հնդկական նկարազարդ վարագույր է, որը բերվել էր [[1798-99թթ.]] [[Կալկաթա]]յից, իսկ մյուսը՝ Շուխոնց ավետարանը, ձեռագիր ավետարան է, որը 1873թ. նվիրաբերել է աշտարակցի Շուխյանց ընտանիքը: Կարմրավորի կողքին՝ մի գողտրիկ անկյունում է գտնվում նաև հայ մեծ բանաստեղծ [[Գևորգ Էմին]]ի գերեզմանը:
'''Կարմրավորը''', կամ '''Սուրբ Աստվածածին եկեղեցին''', [[7-րդ դար]]ում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է [[Աշտարակ]]ում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները՝ [[Արագածոտնի մարզ]]ում, [[Հայաստան]]։<ref>[http://armenianstudies.csufresno.edu/iaa_architecture/karmravor.htm California State University, Armenian Studies Program: KARMRAVOR/GARMRAVOR]</ref>
 
{{stub}}