«Ստամոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ckb:گەدە
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Gray1050-stomach.png|thumb|Մարդու ստամոքսը]]
 
'''Ստամոքսը''' (venttriculus, gaster) [[մարսողական ուղի|մարսողական ուղու]] պարկաձև լայնացումն է: [[Կերակրափող]]ով անցած ուտելիքը հավաքվում է ստամոքսի մեջ, որտեղ տեղի են ունենում մարսողության պրոցեսի առաջին փուլերը, երբ կերակրանյութի կոշտ մասերը վերածնվում են հեղուկ կամ շիլայանման [[խառնուրդ]]ի: Ստամոքսն ունի առաջային(paries anterior) և հետին(paries posterior) [[պատ]]եր: Ստամոքսի գոգավոր, վեր ու աջ դարձած եզրը կոչվում է փոքր կորություն(curvatura minor), իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը` մեծ կորություն(curvatura major): Փոքր կորության վրա, ավելի մոտ ստամոքսի ելքին, քան մուտքին, նկատվում է մի [[կտրուճ]]` incisura angularis, որտեղ փոքր կորության երկու հատվածները միանում են` կազմելով սուր [[անկյուն]](angulus ventriculi):<br />
 
Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի` [[որկոր]]ի բացվելու տեղը կոչվում է ստամոքսամուտք (ostium candiaca), նրան հարակից շրջանը` pars cardiaca, [[տասներկումատնյա աղիք]]ի սկսման տեղը` ստամոքսաելք(pilorus), իսկ հարակից շրջանը` pars pilorica : Ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասը կոչվում է հատակ (fundus) կամ թաղ (fornix): Կենդանի [[մարդ]]կանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին (corpus ventriculi):<br />
 
Ստամոքսը տեղավորված է [[ստոծանի|ստոծանու]] տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ: Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ: Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է [[ողնաշար]]ից ձախ` կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը` կրծքային XII կամ գոտկային I մակարդակին: Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից` ձախ [[երիկամ]]ի վերին բևեռին, [[մակերիկամ]]ին, [[փայծաղ]]ին, [[ենթաստամոքսային գեղձ]]ի առաջային երեսին, ներքևից` [[բարակ աղիք|բարակ]] և [[հաստ աղիք|հաստ աղիներին]] , առջևից` աջ կողմից [[լյարդ]]ի ու ձախ կողմից` [[կող]]երի միջև ընկած [[որովայն]]ի այտին: Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական [[հաստ աղիք]]ը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ: Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված: Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25սմ25 սմ է: Նրա տարողությունը զգալիորեն կախված է [[անհատ]]ի [[սննդակարգ]]ից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում: Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն(երկարությունը 5 սմ):<br />
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստամոքս» էջից