«Սառը պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: new:शीत हताः
No edit summary
Տող 3.
== Պատմություն ==
=== Ուժերի նոր դասավորությունը ===
[[Պատկեր:coldwar1.jpg|thumb|right|[[Միխայիլ Գորբաչով|Մ.Ս. Գորբաչովը]] և [[Ռոնալդ Ռեյգան|Ռ. Ռեիգանը]] ստորագրում են փոքր և միջին տարածաշրջանների հրթիռների ոչնչմացման մասին համաձայնագիրը 8.12.1987]]
[[Երկրորդ աշխարհամարտ]]ից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ: Ասպարեզից ժամանակավորապես հեռացան [[Գերմանիա]]ն, [[Իտալիա]]ն, [[Ճապոնիա]]ն: [[Մեծ Բրիտանիա]]ն Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց [[ԱՄՆ]]-ին: Պատերազմի հետևանքով թուլացած [[Ֆրանսիա]]ն այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը:
 
Տող 15.
 
=== Սառը պատերազմի սկիզբը ===
Աշխարհամարտի ավարտական փուլում Մեծ եռյակի միջև դրսևորված շահերի բախումը կարճ ժամանակ անց վերաճեց նրա բացահայտ առճակատման: ԱՄՆ-ը և նրա դաշնակից Մեծ Բրիտանիան փորձեցին օգտագործել ամերիկյան միջուկային զենքի մենաշնորհը և ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում անցան նաև սպառնալիքների կիրառման: Դրա ցայտուն դրսևորումը եղավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ [[Ուինսթոն Չերչիլ|Չերչիլի]] ելույթը Ֆուլտոն քաղաքում 1946 թ. Մարտի 5-ին: Նրա ճառն ընդունված է անվանել սառը պատերազմի սկիզբ: Չերչիլը հայարարեց, որ Խորհրդային Միությունը փորձում է աշխարհում անսահմանափակ կերպով տարածել իր ռազմական ուժերը և գաղափարական-քաղաքական դրույթները: Որպես ապացույց՝ նա նշեց, որ Եվրոպայի վրա իջել է երկաթե վարագույր, իսկ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները և ժողովուրդներն ընկել են «Մոսկվայի վերահսկողության տակ»: ԱՄՆ-ից ու Ազգերի բրիտանական համագործակցության տարածքից բացի, մյուս տեղերում կոմունիստական կուսակցությունները աճող սպառնալիք են «քրիստոնեական քաղաքակրթությանը»: Ուժերի հավասարակշռության «նախկին դրույթը» հնացել է, անհրաժեշտ է միավորել ամբողջ անգլոսաքսոնական աշխարհի ուժերը: Չերչիլն առաջարկում էր ԽՍՀՄ-ի դեմ օգտագործել ատոմային զենքի սպառնալիքը, նույնիսկ կիրառել այն:
 
ԱՄՆ-ի նախագահ Թրումանը 1947թ1947 թ. փետրվարին Կոնգրեսին հղված իր ուղերձում ձևակերպեց Եվրոպան խորհրդային ծավալապաշտությունից փրկելու ծրագիրը: Նախատեսվում էր մեծածավալ տնտեսական օգնություն տրամադրել եվրոպական երկրներին և ստեղծել արևմտյան երկրների ռազմաքաղաքական խմբավորում ԱՄՆ-ի հովանու ներքո: ԽՍՀՄ-ի սահմանագծի երկայնքով տեղակայվելու էին ամերիկյան ռազմակայաններ, անհրաժեշտության դեպքում կկիրառվեին նաև զինված ուժեր՝ ընդդեմ ԽՍՀՄ-ի ու նրա դաշնակիցների: Թրումանի «դրույթը» (դոկտրինան) երկու գլխավոր նպատակ էր հետապնդում՝ չթույլատրել ԽՍՀՄ-ի և նրա գաղափարախոսության հետագա տարածումը, իսկ հնարավորության դեպքում նաև հետ շպրտել ԽՍՀՄ-ին իր ազդեցության նախկին սահմանները:
 
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական նոր կուրսի գործադրման առաջին քայլը եղավ Մարշալի պլանը, որով 1948-1951 թթ. 12,4 մլրդ դոլար տրամադրվեց Արևմտյան Եվրոպայի երկրներին: Դրա շնորհիվ կտրուկ աճեց ԱՄՆ-ի ազդեցությունը այդ երկրներում:
Տող 25.
 
=== Արևմտյան և Արևելյան խմբավորումների ձևավորումը ===
 
ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը աշխարհի երկրների ու ժողովուրդների առջև դնում էին զարգացման երկու հեռանկար կապիտալիստական կամ սոցիալիստական։ Գերտերությունները փորձում էին ժողովրդավարության, ազատության, հավասարաթյան, մարդու իրավունքների պաշտպանության կամ սոցիալիզմի հաստատման քողի տակ հասնել համաշխարհային գերիշխանության։ Այդ նպատակին հետամուտ նրանք օգտագործում էին իրենց ողջ ներուժն ու հնարավորությունները։ ԱՄՆ-ը հայտարարում էր, որ պայքարում է «ազատ աշխարհը» կոմունիզմի վտանգից փրկելու համար։ Իր հերթին Խորհրդային Միությունը հավաստիացնում էր, որ պայքարում է իմպերիալիզմի (կայսերապաշտության) շահագործումից աշխարհի ժողովուրդներին ու երկրներին ազատագրելու և ամբողջ աշխարհում կոմունիզմի (համայնավարության) հաղթանակին հասնելու համար։
 
Տող 31 ⟶ 32՝
Ապրիլի 4-ին [[Վաշինգտոն (Կոլումբիա)|Վաշինգտոնում]] տասներկու երկրներ ստորագրեցին [[ՆԱՏՕ|Հյուաիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)]] ստեղծման պայմանագիրը։ Ստեղծման պահին ՆԱՏՕ-ի կազմ մտան ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, [[Բելգիա]]ն, [[Դանիա]]ն, [[Նորվեգիա]]ն, [[Նիդերլանդներ]]ը, [[Լյուքսեմբուրգ]]ը, [[Պորտուգալիա]]ն, [[Իսլանդիա]]ն և [[Կանադա]]ն։ Երեք տարի անց նրա անդամ դարձան [[Հունաստան]]ը և [[Թուրքիա]]ն, իսկ 1955 թ.՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետաթյունը (Արևմտյան Գերմանիա)։ Ռազմաքաղաքական այս խմբավորումը պետք ապահովեր Արևմուտքի երկրների անվտանգությունը խորհրդային սպառնալիքից։ Անդամ երկրների վտանգի դեպքում ռազմական օգնություն պետք է ցուցաբերեին միմյանց։
 
Զուգահեռաբար ընթանում էր սոցիալիստական աշխարհի ձևավորման ու ԽՍՀՄ-ի շուրջ համախմբման գործընթացը։ Իրողություն դարձավ սոցիալիզմի համաշխարհային համակարգը։ 1945-1948 թթ. սոցիալիստական պետություններ դարձան [[Հարավսլավիա]]ն. [[Հյուսիսային Վիետնամ]]ը, [[Ալբանիա]]ն, [[Բուլղարիա]]ն, [[Լեհաստան]]ը, [[Հունգարիա]]ն, [[Ռումինիա]]ն, [[Չեխոսլովակիա]]ն, [[Հյուսիսային Կորեա]]ն։ ՆԱՏՕ-ի ստեղծման տարում նրանց միացան [[Չինաստան]]ը և Արևելյան Գերմանիան։ Մինչ այդ արևմտյան աշխարհին էր հարել Արևմտյան Գերմանիան (ամերիկյան, անգլիական և ֆրանսիական գոտիների միավորմամբ)։
 
Նույն՝ 1949 թ. Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը տնտեսապես միավորվեց [[Տնտեսական փոխօգնության խորհուրդ|Տնտեսական փոխօգնության խորհուրդ (ՏՓԽ)]] կոչվող կազմակերպության մեջ։ Երեք տարվա ընթացքում ԽՍՀՄ-ը անդամ երկրներին տրամադրեց 3 մլրդ դոլարի արտոնյալ վարկ։
 
Այսպիսով՝ 1949 թ. աշխարհը պառակտվեց ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև տնտեսական առումով։ Արևմուտք-Արևելք բաժանումը դարձավ նոր աշխարհակարգի բնութագրիչը։
 
ԽՍՀՄ-ի շուրջ արևելաեվրոպական երկրների ռազմաքաղաքական խմբավորումը պաշտոնապես ձևակերպվեց միայն 1955 թ. մայիսի 14-ին, երբ Վարշավայում[[Վարշավա]]յում ԽՍՀՄ-ը, Ալբանիան[[Ալբանիա]]ն, Բուլղարիան, ԳԺՀ-ն (Գերմանիայի ժողովրդավարական Հանրապետություն), Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան և Չեխոսլովակիան ստորագրեցին պաշտպանական դաշինքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր։ Այսպես ավարտվեց աշխարհի բաժանումը երկու բևեռների՝ կապիտալիստական և սոցիալիստական։
 
=== Սպառազինությունների մրցավազքը, Տեղական պատերազմները ===
 
Սառը պատերազմի ժամանակաշրջանի բնորոշ կողմերից էր զենքի նորագույն տեսակների, հատկապես զանգվածային ոչնչացման զենքի, պատերազմի վարման եղանակների կատարելագործման մրցավազքը։ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը տարեկան միլիարդավոր դոլարներ էին ծախսում սպառազինությունների ասպարեզում հակառակորդին գերազանցելու նպատակով: 1949 թ. ԽՍՀՄ-ը նույնպես ստեղծեց ատոմային զենք, իսկ չորս տարի անց փորձարկեց աշխարհում առաջին ջերմամիջուկային ռումբը։ ԱՄՆ-ում ստեղծվեցին ռազմավարական ռմբակոծիչներ, իսկ ի պատասխան դրան՝դրան ԽՍՀՄ-ում՝ միջմայրցամաքային հրթիռներ։ Տիեզերքի նվաճումից հետո մրցավազքը տեղափոխվեց նաև այս ոլորտ։ Հետագայում միջուկային զենքին տիրապետող տերություններ դարձան նաև Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը (հետսառըպատերազմյան շրջանում նաև [[Իսրայել]]ը, [[Հնդկաստան]]ը, [[Պակիստան]]ը)։ Ինչպես այն ժամանակներում, այնպես էլ մեր օրերում մարդկության գլխին դեռ կախված է միջուկային պատերազմի և դրա հետևանքով համաշխարհային քաղաքակրթության վերացման վտանգը։
 
ԱՄՆ-ն, ապավինելով իր տնտեսական ավելի մեծ հզորությանը, ԽՍՀՄ-ին ներքաշեց սպառազինությունների մրցավազքի մեջ, որպեսզի տնտեսապես հյուծի իր հակառակորդին։ Այդ մրցավազքը մեծ վնաս էր հասցնում ԽՍՀՄ-ի տնտեսությանը, ինչն էլ դարձավ խորհրդային գերտերության կործանման զլխավոր պատճառներից մեկը։