«Սոսյաց անտառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up using AWB
No edit summary
Տող 1.
'''Սոսյաց անտառը''' գտնվում է [[Հայաստան|ՀՀ]] [[Սյունիքի մարզ]]ում: Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենաց]]ու, անտառը տնկվել է [[Հայկ Նահապետ]]ի թոռ Արամանյակը։ Հին Հայաստանի քրմերի համար [[սոսի]]ն գուշակության ծառ է եղել։
 
Այս անտառը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով: Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը: Այս անտառում աճել են սոսիներ: [[Հռոմեական կայսրություն|Հռոմեացիներն]] այս ծառն անվանել են «Հայկական սոսի»: [[Սոսի]] ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև [[չինար]] անունով: Ի դեպ, թե մեկը, թե մյուդը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ: Առաջինը` արական (Սոս ձևով), երկրորդը` իգական (Չինար ձևով): Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ: Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը: Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում: Օրինակ, մեր նահապետներից մեկը` Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը: Ըստ ավանդության նա եղել է [[Արա Գեղեցիկ]]ի թոռը և իր պարթև հասակի ու գեղեցկության պատճառով կրել Սոս մականունը: [[Հայաստան]]ը նվաճողները կտրատել և ոչնչացրել են պուրակը, այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել:<ref>[http://www.slideshare.net/mskh/bararan3-s-v#btnNext Աշխարհագրական և պատմական անձնանունների բառարան]</ref>
{{անավարտ}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի անտառներ]]