«Արյան շրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.9.2
Տող 98.
Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։
== Արյան շրջանառության խանգարումներ ==
[[Պատկեր:Blood Circulation (hy).svg|մինի|Արյան շրջանառությունը տաք և սառը ջերմաստիճանային պայմաններում]]
Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, [[վերջույթ]]ների, [[սրտամկան]]ի, [[գլխուղեղ]]ի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ [[աթերոսկլերոզ]]ը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի [[ինֆարկտ]], [[ապոպլեքսիա]] և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։
 
Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), [[երիկամ]]ների, [[թոք]]երի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է [[հևոց]]ով, [[սրտխփոց]]ով, [[հազ]]ով, [[այտուց]]ներով, [[կապտուկ]]ով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է [[արյան ճնշում]]ը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է ([[շոկ]], [[կոլապս]])։
 
=== Արյան ճնշում ===