«Դուն կլոր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
չ վիքիֆիկացում, փոխարինվեց: ։ → ; (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Դուն կլոր''', բոշխազգիների (Cyperaceae) ընտանիքի բազմամյա, երկշաքիլավոր մոլախոտ
==Նկարագրություն==
Նոր ծլող բույսի ստորգետնյա ցողունն աճի սկզբնական շրջանում ուղղահայաց ուղղություն ունի։ Հասնելով մինչև 15-20 սմ խորության՝ ստորգետնյա ցողունի միջհանգույցները կարճանում են և աճի խթանիչների ազդեցության տակ ցողունը ծռվում է՝ ընդունելով վերընթաց ուղղություն։ Այդ փռվածքի հանգույցները հաստանալով վեր են ածվում կլոր, երկարավուն [[պալար]]ների, որոնք իրենց վրա կրում են հաստ մազարմատներ։ Դրանք ծառայում են պալարն ու բույսը սնելու համար։ Կազմավորվելուց հետո պալարը մինչև ձմեռումը մեծ քանակությամբ սննդանյութեր է կուտակում և հաջորդ տարվա վաղ գարնանը առաջացնում է ստորգետնյա և վերգետնյա նոր ցողուններ։ Ստորգետնյա ցողունները աճում են հորիզոնական, թեք կամ ուղղահայաց ուղղությամբ։ Մեր պայմաններում [[ցողուն]]ներն հասնում են մինչև 40 սմ բարձրության։ Դրանք եռակող են, ողորկ։ Տերևները գծային են, հարթ ու գորշ։ Ծաղկափթթությունը [[հուրան]] է և կազմում է հասկափնջերի մի ամբողջ խմբավորում։ [[Սերմ]]երը մանր են և մեծ մասամբ աղբոտում են առվույտի սերմնանյութը, ինչպես նաև ոռոգվող ու վատ ոռոգման հետևանքով գերխոնավացած ու ճահճացող հողատեսքերը։ Բույսը ծաղկակիր ցողուն առաջացնում է ծլելու տարին<ref>Ռ․Ս․ Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Լույս հրատարակչություն, Երևան-1980</ref>
== Ծանոթագրություններ ==
|