«Պարմենիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 6.
Փիլիպոս II համարում էր Պարմենիոնին իր ամենաարժանի զորավարներից մեկը և հաճախ վստահում նրան մակեդոնական զորքի հրամանատարությունը իր բացակայության ժամանակ։ Պարմենիոնը նկատելի դեր է կատարել մի շարք զավթողական ռազմարշավներում Մակեդոնիայի հարևան պետությունների դեմ։ Դրանք են Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող [[Բալկանյան թերակղզի|Պեոնիան]] (մ.թ.ա. 359 թ.), ինչպես նաև [[Իլլիրիա]]ն՝ հյուսիս-արևմուտքոմ (մ.թ.ա. 356 թ.) ու [[Թրակիա]]ն՝ արևելքում (մ.թ.ա. 342-340 թ.թ.)։ Պարմենիոնը մասնակցել է Երրորդ Սրբազան պատերազմում [[պոլիս|հունական պոլիսների]] միջև տեղի ունեցած զինված ընդհարումներին, որոնք հետագայում վերածվել էին Հյուսիսային ու Միջին [[Հին Հունաստան|Հունաստանին]] ([[Թեսալիա]], [[Հին Հունաստան|Բեովտիա]], [[Հին Հունաստան|Էվբոյա կղզու]]) Մակեդոնիայի կողմից իշխելու պայքարին։ Մ.թ.ա. 338 թվականին Պարմենիոնը մասնակցել է [[Քերոնեայի ճակատամարտ|Քերոնեա քաղաքի]] մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում, պարտության մատնելով հունական պոլիսների միասնական ուժերին։ Մ.թ.ա. 337 թ. Փիլիպոսի նախաձեռնությամբ հունական պոլիսների միջև հաստատվել էր դաշինք (այսպես կոչված [[Կորինթոս|Կորինթոսյան միություն]]), որի շրջանակներում ձևավորվել էր հունամակեդոնական միացյալ բանակ Աքեմենյան Պարսկաստանին հարված հասցնելու նպատակով։ Այդ զորքի 10000-ոց առաջապահ ջոկատը Աթալոսի ու Պարմենիոնի ղեկավարությամբ կտրում է Հելլեսպոնտոսի նեղուցը և խորանում [[Փոքր Ասիա]]՝ հոնիական ծովափնյա քաղաքները նվաճելու նպատակով։ Սակայն միջոցառումը մնում է անավարտ Փիլիպոսի անսպասելի վախճանի պատճառով։
 
== ԳործունեությունըԳործունեություն Ալեքսանդրի ժամանակ ==
Փիլիպոսի սպանությունից հետո Պարմենիոնը ճանաչում է Ալեքսանդրի տիրապետությունը։ Մինչ Ալեքսանդրը եռանդորեն ճնշում է Փիլիպոսի մահվան հետևանքով գլուխ բարձրացրած բալկանյան ժողովուրդների ըմբոստացումը, ինչպես նաև հունական պոլիսների՝ [[Աթենք]]ի ու [[Հին Հունաստան|Թեբեի]] ընդվզումը, Պարմենիոնը շարունակում է իր ռազմական գործողությունները [[Էգեյան ծով]]ի ափերին։ Այդտեղ Պարմենիոնի ընդդիմադիրն էր պարսկական հրամանատար, հույն վարձկան Ռոդոսից՝ Մեմնոնը, որի հաջողակ գործողությունների շնորհիվ մակեդոնական ուժերը դուրս մղվեցին այդ տարածքներից։ Փոքր Ասիայուն տեղի ունեցած անհաջողությունից հետո 335 թ. Պարմենիոնը վերադառնում է Մակեդոնիա ու մասնակցում պարսկական արշավանքի նախապատրաստման աշխատանքներին։ Ալեքսանդրի երկու փորձառու հրամանատարներ՝ Անտիպատրոսն ու Պարմենիոնը խորհուրդ են տալիս երիտասարդ թագավորին հապաղեցնել ռազմական գործողությունները, պատշաճ կերպով պատրաստվել, իսկ ամենակարևորը՝ մտածել թագաժառանգ ունենալու մասին։ Ալեքսանդրը անտեսում է իր հրամանատարների խորհուրդը. նա թողնում է Անտիպատրոսին 12000-ոց բանակ՝ Մակեդոնիայի թիկունքները պաշտպանելու համար, և մ.թ.ա. 334 թ. մայիսին մեկնարկում իր [[Աքեմենյան պետություն|Արևելյան արշավը]]։ Պարմենիոնի գլխավորած բանակը հաշվում էր 24 000 զինվոր, որոնց թվում էր մակեդոնական, դաշնակցական ու վարձկան միացյալ հետևակազորը, ինչպես նաև [[Թեսալիա|թեսալիական ծանր հեծելազորը]]։