«Ապշերոնյան թերակղզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 17.
}}
 
'''Ապշերոնյան թերակղզի''', ''Աթշի, Ափչերոն''<ref>{{Գիրք:ՏԲ|53}}</ref> ([[ադրբեջաներեն]]՝ ''Abşeron yarımadası''), գտնվում է [[Կասպից ծով]]ի արևմտյան ափին, [[Ադրբեջան]]ում։ Երկարությունը մինչև 60 [[կիլոմետր|կմ]], լայնությունը մինչև 30 կմ։ Բարձրությունը մինչև 165 [[մետր|մ]]։մ։ Հարավային ափին է գտնվում [[Բաքու]] քաղաքը։
 
== Անվանում ==
Անվանումն առաջացել է [[պարսկերեն]] ''աբ'' «ջուր» և ''շորան'' «փոքր-ինչ աղի» բառերից (նկատի է առնվել այստեղ եղած հանքային աղբյուրները)<ref>{{cite book|author=Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան|title=Աշխարհագրական անունների բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year= 1987|page=35}}</ref>։
 
Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3°C, հուլիսի 25°C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ապշերոնյան թերակղզի նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։
 
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=509}}
 
[[Կատեգորիա:Ադրբեջանի թերակղզիներ]]