«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.83.160 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Slava Sahakyan70 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տեքստի լրացում
Տող 1.
{{Տնտեսագիտություն}}
'''Շուկա''', փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է [[ապրանք]]ների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված [[աշխատանք]]ի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և այլնով։այլնով։Շուկան մի կողմից հասարակական արտադրության կազմակերպման ձև է, մյուս կողմից մեխանիզմ է, որը թույլ է տալիս որոշել տարբեր ապրանքների ու ծառայությունների առաջարկի և պահանջարկի հարաբերությունները։ Շուկաներում գնորդների ու վաճառողների որոշումները առաջացնում են առաջարկը և պահանջարկը, իսկ այդ որոշումների արդյունքը ձևավորում է ապրանքների և ռեսուրսների գների համակարգը, որը ի մի է բերում բազմաթիվ անհատների կողմից ընդունված որոշումները։ Առավելագույն շահույթ ստանալու նպատակը հանգեցնում է մրցակցային պայքարի, որտեղ հաղթում են արտադրության և վաճառահանման առավել լավագույն պայմաններ ունեցող ապրանք արտադրողները, իսկ թույլերը դուրս են մղվում շուկայից։
== Տեսություններ ==
[[Ադամ Սմիթ]]ը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776 թ.) աշխատության մեջ նշել է «[[անտեսանելի ձեռք]]ի» սկզբունքի մասին, ըստ որի՝ ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից