«Մարիա Անիդո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Մարիա Լուիզա Անիդոն ծնվել է 1907 թվականի հունվարի 26-ին [[Արգենտինա|Արգենտինայի]] [[Բուենոս Այրես]] նահանգի [[Մորոն]] քաղաքում։ Խուան Կառլոս Անիդոյի և Բետիլդա Գոնսալես Ռիգոյի չորրորդ դուստրն էր։ Ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, երբ նա շատ փոքր էր: Սկսել է կիթառ նվագել վաղ տարիքից հոր ղեկավարությամբ, ով հրատարակել է այս գործիքին նվիրված ամսագիր։ Այնուհետև սովորել է [[Դոմինգո Պրատ|Դոմինգո Պրատի]] և [[Միգել Լյոբետ|Միգել Լյոբետի]] մոտ, որի հետ 1925 թվականին սկսեց դուետով հանդես գալ։ 1927 թվականին Անիդոն գրում է իր առաջին պիեսը՝ «Բարկարոլա»։ Անիդոն շատ է շրջագայել [[Լատինական Ամերիկա|Լատինական Ամերիկայում]], իսկ հետպատերազմյան շրջանում՝ նաև [[Եվրոպա|Եվրոպայում]]։ Նրա առաջին համերգը [[Լոնդոն|Լոնդոնում]] 1952 թվականին մեծ հաջողություն ունեցավ հանրության շրջանում, որին հաջորդեցին կիթառահարի հաղթական ելույթները այլ երկրներում։ 1956 թվականի մայիսին տեղի ունեցան Անիդոյի առաջին հյուրախաղերը ԽՍՀՄ-ում՝ Չայկովսկու անվան համերգասրահում, իսկ 1957 թվականին թողարկվեց երկու ձայնասկավառակ նրա ձայնագրություններով (8", Д—004050-1 и Д—004052-3): Հետագայում Անիդոն բազմիցս եկել է Խորհրդային Միություն (1962, 1966, 1967, 1980), բազմաթիվ վարպետության դասերի ժամանակ կիսվել է իր ստեղծագործական փորձով խորհրդային կիթառահարների հետ:
 
Անիդոն երկար տարիներ եղել է [[Բուենոս Այրես|Բուենոս Այրեսի]] Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր, կառավարության հրավերով դասավանդել է նաև [[Կուբա|Կուբայում]]<ref>{{Статья|автор=Ralf Noltensmeier|год=1996|isbn=9783476013385, 9783476044327|страницы=1–798|заглавие=Das neue Lexikon der Musik|ссылка=http://dx.doi.org/10.1007/978-3-476-04432-7_1|место=Stuttgart|издательство=J.B. Metzler|издание=Das neue Lexikon der Musik}}</ref>։
 
1980-ականների կեսերին նա կրկին ապրում էր [[Բարսելոնա|Բարսելոնայի]] մոտ և մահացավ [[Տառագոնա|Տարագոնայում]]:
Տող 26.
[[Կատեգորիա:Կիթառահարներ]]
[[Կատեգորիա:Արգենտինայում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Կոնսերվատորիայի պրոֆեսորներ]]