«Հսկա մոլորակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 19.
'''Հսկա մոլորակ`''' բազմազան տեսակի հսկա [[մոլորակ]], շատ ավելի մեծ քան [[Երկիր]] մոլորակը։ Այս մոլորակները հիմնականում կազմվում են ցածր եռման կետ ունեցող նյութերից՝ [[գազ]]երից կամ [[սառույց]]ներից, այլ ոչ թե [[քար]]ից կամ այլ պինդ նյութերից, բայց կան նաև զանգվածային պինդ մոլորակներ։ [[Արեգակնային համակարգ]]ում կան չորս հայտնի հսկա մոլորակներ՝ [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]ը, [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]]ը, [[Ուրան (մոլորակ)|Ուրան]]ը և [[Նեպտուն]]ը։ Հայտնաբերվել են բազմաթիվ արտաարեգակնային հսկա մոլորակներ, որոնք պտտվում են [[աստղ]]երի շուրջ։
 
Այս մոլորակները երբեմն կոչվում են [[Յովյան մոլորակներ]]՝ [[Յուպիտեր (աստված)|Յուպիտեր]]ի անունով («Յովե»-ն Հռոմեական աստված [[Յուպիտեր (աստված)|Յուպիտեր]]ի մեկ այլ անունն է):։ Նրանք նաև հայտնի են որպես [[գազային հսկա|գազային հսկանե]]ր։ Այնուամենայնիվ, այժմ բազմաթիվ [[Աստղագետ (գիտնական)|աստղագետ]]ներ [[գազային հսկա]]ներ անվանում են միայն [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]ին և [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]]ին, իսկ [[Ուրան (մոլորակ)|Ուրան]]ին և [[Նեպտուն]]ին, որոնք ունեն տարբեր կազմություն, դասակարգում են [[սառցե հսկա]]ների շարքին<ref name="Lunine 1993">{{cite journal| doi = 10.1146/annurev.aa.31.090193.001245| last = Lunine| first = Jonathan I.| date=September 1993 | title = The Atmospheres of Uranus and Neptune| journal = Annual Review of Astronomy and Astrophysics| volume = 31| pages = 217–263| bibcode = 1993ARA&A..31..217L}}
</ref>։ Այս երկու անունները շփոթեցնող են․ բոլոր հսկա մոլորակները հիմնականում կազմված են [[հեղուկ]]ներից, որոնք գտնվում են իրենց [[կրիտիկական կետ]]երից վեր, որտեղ որոշակի գազային և հեղուկ փուլեր չկան։ Յուպիտերի և Սատուրնի հիմնական բաղադրիչներն են [[ջրածին]]ը և [[հելիում]]ը, իսկ Ուրանինը և Նեպտունինը՝ [[ջուր]]ը, [[ամոնիակ]]ը և [[մեթան]]ը։