«Այծքաղների կիրճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ ՀովիտԱշխքարտ}}
|անվանում = Այծքաղների կիրճ
|բնօրինակ = en/Antelope Canyon
|պատկեր = 20030820-antelope-canyon.jpg
|նկարագրում = Այծքաղների կիրճի ներսի մասը
|կոորդինատներ = 36/51/28/N/111/22/20/W
|տեղադրություն = {{Դրոշավորում|ԱՄՆ}}
|երկիր = [[ԱՄՆ]]
}}
 
'''Այծքաղների կիրճ''' {{lang-en|'''Antelope Canyon'''}}, [[ԱՄՆ]]-ի հարավ-արևմուտքում՝ [[Արիզոնա]] նահանգի հյուսիսային մասում, [[Փեյջ շրջան (Այովա)|Փեյջ]] քաղաքի մոտ, [[Յուտա]]յի սահմանից ոչ շատ հեռու, [[Կոլորադո]]յի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող [[կիրճ]]։ Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի պատճառով, որոնք [[այծքաղ]]ի մորթի են հիշեցնում։ Այծքաղների կիրճն ազգային պարկ չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան հայտնի չէ, որքան Մեծ կամ [[Բրայս կիրճ (ազգային պարկ)|Բրայս կիրճերը]]։ Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի [[հնդկացիներ]]ին։ Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել։ Այծքաղների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին ({{lang-en|Upper Antelope Canyon}}, {{lang-en|Lower Antelope Canyon}}): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի [[լուսանկարիչ]]ներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով։ Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքեր։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում [[ջուր]]ը և [[քամի]]ն կարմիր ավազաժայռերում առաջացրել են մի քանի հարյուր մետրաչափ խորություններ։ Մի քանի տարին մեկ՝ տեղատարափ [[անձրև]]ների ժամանակ, յուրաքանչյուր կիրճ, տարվա ընթացքում չորանալով, կրկին հեղեղվում է ջրով։ Հենց այդ անձրևաջրերն էլ, դանդաղ հոսելով և իրենց հետ տանելով ավազահատիկները, երկար տարիների ընթացքում ձևավորել են այդ հրաշագեղ [[ռելիեֆ]]ային գծերը՝ ժայռերի ներսի կողմից<ref>{{cite web|url=http://www.photoscape.ru/locations/antelopecanyons/facts/|title=Каньон Антилопы|archiveurl=https://www.webcitation.org/65jYv1Y5F?url=http://www.photoscape.ru/locations/antelopecanyons/facts/|archivedate=2012-02-26|accessdate=2003}}</ref>։