«Ամբրոսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Johann Balthasar Probst 002.jpg|thumb|[[Թետիս]]ն օծում է [[Աքիլլես]]ին ամբրոսիայով, [[17]] - [[18]]-րդ դարի փորագրություն, [[Սան Ֆրանցիսկո]], Կերպարվեստի թանգարան]]
'''Ամբրոսիա,''' '''Ամբրոզիա''' (հին հունարեն՝ ἀμβροσία), ըստ հին հունական [[առասպել]]աբանության՝ [[Օլիմպոսի աստվածներ]]ի շատ քաղցր և համեղ կերակուր, որը պահպանում է երիտասարդությունն ու [[Հավիտենական կյանք|անմահությունը]], ''ձիթապտղի յուղի և ճարպի աստվածային համարժեք''<ref>Онианс Р. На коленях богов. М., 1999. տող 286</ref>։ Այն ամրացնող ուժ ունի<ref>Իլիական 19, 352</ref> և պահպանում էր մահացածի մարմինը քայքայումից<ref>Իլիական, 19, 38</ref>։ Ամբրոզիան նաև աստվածների ձիերի կերակուրն է եղել։ Ստեղծել է [[Դեմետրա]] աստվածուհին։
 
Որոշ հեղինակներ սխալմամբ ամբրոսիան նույնացրել են նեկտարի՝[[Նեկտար (առասպելաբանություն)|նեկտարի]]՝ աստվածային ըմպելիքի հետ։ Բայց ըստ [[Հոմերոս]]ի` նեկտարը [[Գինի|գինու]] նման է, կարմիր գույն ունի, որին խմելիս ջուր են ավելացնում։
 
Հետագայում բանաստեղծներն ամբրոսիան ու նեկտարը դարձրել են բուրմունքի, անուշահոտության խորհրդանիշ, նույնիսկ իրենց բանաստեղծություններն են համեմատել աստվածային ուտելիքի և խմիչքի հետ։ «Ճաշակել նեկտար և ամբրոսիա» նշանակում է երանություն վայելել։
 
== Տես նաև ==
 
* [[Աքիլլես]]
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ամբրոսիա» էջից