«Սարգիս Խանոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ) - → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սարգիս (Սերգո) Խանոյան''' ([[1877]], [[մարտի 25]], հին տոմարով` մարտի 13 - [[1937]]), - հայ քաղաքական գործիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:
 
Ծնվել է [[Թիֆլիս]]ում:Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում: Մասնակցել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցացիայի» հիմնադրամը: 1905-ին մասնակցել է [[Լենին]]ի «Գյուղական չքավորությանը», «Հեղափոխական պրոլետարիատի դեմոկրատական խնդիրները» աշխատությունների թարգմանությանն ու հրատարակմանը: 1906-ին ուսուցչություն է արել Ջալալօղլիում (այժմ` [[Ստեփանավան]]), 1907-11-ին` Նուխիում (այժմ` [[Շաքի]], [[Ադրբեջան]]), [[Ղզլար]]ում: 1912-14-ին սովորել է [[Պետերբուրգի մանկավարժական ակադեմիա]]յում: 1917-ին [[Ասքանազ Մռավյան]]ի հետ խմբագրել է «[[Բանվորի կռիվը]]» թերթը: Հետագայում եղել է «Ալիք» ([[Ալեքսանդրապոլ]]), «[[Պահակ]]», «[[Նոր ուղի]]», «[[Կարմիր աստղ]]», «[[Մարտակոչ]]» (Թիֆլիս) թերթերի խմբագիրը: 1919-ին փոխադրվել է [[Հայաստան]] և ընտրվել Արմենկոմի նախագահ: 1920-ին մեկնել է [[Բաքու]] և նշանակվել «[[Կոմունիստ]]» ([[հայերեն]]) թերթի խմբագիր: 1921-ին եղել է ՀՍՍՀ ֆինժողկոմ, 1925-ին` Անդրկենտգործկոմի նախագահ, 1930-33-ին` ՀՍՍՀ արդարադատության ժողկոմ, ապա ՀՍՍՀ դատախազ, [[ՀՕԿ]]-ի նախագահ: Մահացել է 1937-ին:<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 222-223}}</ref>