«Մովսես Գրիգորյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
Մովսես Գրիգորյանը ծնվել է [[1905]] թվականի հունիսի (19) 3-ին [[Սասիկ]] ([[Բիթլիսի վիլայեթ]]) գյուղում։ Տասը տարեկան էր Մովսեսը, երբ բռնել է գաղթի ճանապարհը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նախկին գրաշարին և Ալավերդու ԼԿԵՄ շրջկոմի քարտուղարին գործուղել են սովորելու [[Անդրկովկաս]]ի կոմունիստական համալսարանում։ [[1926]] թվականին ավարտել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանը, նույն թվականին ընդունվել [[ԽՄԿԿ]] շարքերը, ղեկավարել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտբաժինը, եղել է ՀԿԿ [[Նոր Բայազետ]]ի գավկոմի քարտուղար։ [[1930]] թվականին ընդունվել է Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը, որը հաջողությամբ ավարտելուց հետո [[1934]] թվականին ընդունվել է ասպիրանտուրան։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում, որպես ավագ գիտական աշխատող։
 
Մասնակցել է [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) գործողություններին։ Բանակում խմբագրել է «Հայրենիքի փառքի համար», «Առաջ դեպի հաղթանակ», «Առաջ հանուն հայրենիքի» թերթերը։ [[Հյուսիսային Կովկաս]]ից մինչև [[Բեռլին]] է ձգվել ռազմի ճանապարհը։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի [[շքանշան]]ներով, արժանացել է «Մարտական ծառայության համար», «Կովկասի պաշտպանության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար և բազմաթիվ այլ [[մեդալ]]ների և շնորհակալագրերի<ref>[https://books.google.am/books/about/Musaner%C4%9B_ch%CA%BBl%E1%B9%9Bets%CA%BBin.html?id=M5pWtQEACAAJ&redir_esc=y Մուսաները չլռեցին:չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ:արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:]</ref>։ ([[1949]]-[[1995]]) դասախոսել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր ([[1944]], «Փիլիսոփայության պատմության» I և II հատորներին աշխատակցելու համար)։ Աշխատությունները վերաբերում են արևմտաեվրոպական և ռուսական փիլիսոփայության պատմությանը։
 
== Պարգևներ ==