«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 182.
:Հիշացնեմ, որ եթե անվան մի քանի տարբերակ կա, ապա ընտրում ենք վստահելի բայց ընդհանուր օգտագործման աղբյուրներում, առավել տարածված տարբերակը, քանի որ հենց դրանով են մարդիկ առավել հաճախ որոնելու և ընթերցողներին աչքին առավել ծանոթը հենց դա է։ Այդպես օրինակ «Ասպիրին» ենք անվանում հոդվածը, ոչ թե «Ացետիլսալիցիլաթթու», թեպետ վերջինը ավելի գրագետ է, ակադեմիական է ու ավելի ճիշտ է։ Եթե չլիներ 44 օրյա տարածված տարբերակը, նաև արժեր քննարկեր, արդյուք դա «Հայ–Ադրբեջանական պատերազմ» էր, թե «Արցախյան», «Արցախա–Ադրբեջանական», «Արցախի երկրորդ գոյամարտ», հաշվի առնելով, որ ՀՀ պատերազմ չհայտարարեց, ՀՀ–ին պատերազմ չհայտարարեցին, ՀՀ բանակի ներգրավման չափը և մոբիլիզացիայի աստիճանը և այլն։ Կամ ոմանք կպնդեին որ դա «Ադրբեջանա–Թուրքա–Հայկական» էր։ Այս տարբերակներով չեմ Գուգլում, բայց կարծում եմ նշվածներից որոշները ավելի տարարված կլինեն, քան «Հայ–Ադրբեջանական 2020 պատերազմ» տարբերակը։ Բայց քանի որ ունենք 260 անգամ ավելի տարածված անվանում, որի մոտ նաև կարիք չկա թվականը նշել ու հասկացնել թե 3 հավանական պատերազմենրից որ մեկն է, եկեք ժամանակը էլ անիմաստ չվատնենք։--[[Մասնակից:Xelgen|Ալեքսեյ a.k.a. Xelgen]] ([[Մասնակցի_քննարկում:Xelgen|քննարկում]]) 22:32, 16 Հունվարի 2022 (UTC)
::Երբ հարցնում եմ անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել, թե առաջարկվող տարբերակներից ո՞րն է ավելի հայտնի, չի նշանակում որ ես տեղյակ չեմ Գուգլի կամ Յանդեքսի որոնման հնարավորություններին ու գործիքակազմին, այլ նշանակում է, որ ես ուզում եմ իմանալ, թե անվանափոխմանը կողմ արտահայտված խմբագիրներն ինչպե՞ս են որոշել առաջարկվող տարբերակներից որն է ավելի հայտնի։ Կարողացեք զերծ մնալ անձնավորումից, եթե դա որևէ կերպ քննարկման բուն թեմային չի առնչվում։ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների վերնագրերի առավել հեղինակավոր լինելու հանգամանքը Գուգլի (Յանդեքսի) որոնման համակարգի արդյունքներո՞վ է որոշվում։ Սա վերջնական և մշտապես գործածելի փաստ է՞։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:00, 18 Հունվարի 2022 (UTC)
:::Ի դեպ, շնորհակալություն վիճակագրության համար։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:02, 18 Հունվարի 2022 (UTC)