«Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 895.
|}
 
===== Աշխարհի թիմային 10-րդ առաջնություն, [[2015]], [[Ծաղկաձոր]], [[Հայաստան]]<ref>{{Cite web |url=http://tsaghkadzor2015.fide.com/ |title=Աշխարհի թիմային առաջնություն-2015. պաշտոնական կայք |accessdate=2015-04- թ․ ապրիլի 17 |archive-date=2016-09- թ․ սեպտեմբերի 13 |archive-url=https://web.archive.org/web/20160913202939/http://tsaghkadzor2015.fide.com/ |dead-url=yes }}</ref> =====
Առաջնությունն անցկացվում էր [[Ծաղկաձոր]]ում` ապրիլի 18-ից 28-ը։ Հայաստանի հավաքականը մասնակցում էր հետևյալ կազմով. 1-ին խաղատախտակ` [[Լևոն Արոնյան]], 2-րդ խաղատախտակ՝ [[Գաբրիել Սարգսյան]], 3-րդ խաղատախտակ՝ [[Սերգեյ Մովսիսյան]], 4-րդ խաղատախտակ՝ [[Վլադիմիր Հակոբյան (շախմատիստ)|Վլադիմիր Հակոբյան]], պահեստային՝ [[Հրանտ Մելքումյան]]։ Այս անգամ հավաքականը ձևավորվել էր միայն ըստ անհատական վարկանիշների. [[Հայաստանի շախմատի ֆեդերացիա]]յի որոշմամբ Հայաստանի առաջնության հաղթողն այս անգամ չէր ընդգրկվել հավաքականի կազմում։ Առաջին անգամ մեր թիմի կազմում հանդես եկավ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը<ref>[http://footsport.am/մելքումյանն-համալրել-է-հավաքականի-կա/ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՀԱՄԱԼՐԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ]{{Չաշխատող արտաքին հղում|bot=InternetArchiveBot }}</ref>։ Առաջնության սկզբնամասն անհաջող էր հավաքականի համար՝ 4 խաղափուլում՝ թիմային 3 պարտություն և միայն մեկ հաղթանակ։ Երկրորդ հատվածում մեր ընտրանին անցկացրեց վերելքով և, տանելով 4 հաղթանակ և մեկ մրցախաղ ավարտելով ոչ-ոքի, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում չորրորդ անգամ արժանանալով բրոնզե մեդալների։ Անհատական պարգևի արժանացավ Լևոն Արոնյանը, որը ոսկե մեդալ նվաճեց առաջին խաղատախտակի վրա։