«Ֆորտունա (հեռուստաընկերություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Ձեռքով հետշրջում Վիզուալ խմբագիր
Տող 17.
}}
 
'''Ֆորտունա''', [[Լոռու մարզ|Լոռու]] մարզային հեռուստաընկերություն։ '''Հեռարձակվում''' է Լոռու մարզի 6 քաղաքներում (Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր Ստեփանավան, Ախթալա) և նրանց հարակից գյուղերում։ Ալիքի հիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրենն է Կարեն Արշակյանը։ Եթեր է հեռարձակվում 1993 թվականից։ 2011 թ.-ի հունվարի 10-ից [[Լոռու մարզ]]ում 29, 35, 39, 40, 41, 43 դեցիմետրային ալիքներով։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, ժամանցային հաղորդումներ։ 1999 թվականին «IFES» ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ [[Հայաստանի Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողովի]] ընտրությունները լավագույնս լուսաբանելու համար։ 2005 թ. սեպտեմբերին Յալթայում կայացած 6-րդ միջազգային հեռուստակինո «Միասին» փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Տեղական ժամանակ» անվանակարգում{{փաստ}}։ Հեռուստաընկերությունը 2010 թվականին մասնակցելով հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման ընդհանուր ուղվածության և տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակումն իրականացնելու թիվ 17 մրցույթին, 16.12.2010 թվականին ճանաչվել է հաղթող և 19.07.2011-ից սկսել է հեռարձակվել Լոռու մարզում<ref>[http://fortunatv.am/about/ «Ֆորտունա». Մեր մասին]</ref>։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 230.000 է{{փաստ}}։
 
==Հաղորդումներ==