«Վաչագան Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
No edit summary
Տող 13.
 
Թաղված է [[Արցախ]]ում իր կառուցած [[Եղիշե առաքյալի վանք|Ջրվշտիկ վանքի]] մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։
 
*=== '''Վաչագան Բարեպաշտը Հայոց թագավոր''' ===
V դ. 80–ական թթ. հա­յոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորու­թյան վերականգնումը։ Թագավորության հիմնա­դիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա­ ջին կես)։ Վաչագան թագավորը սուրբ նահատակ­ ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր։ Նրա բարենո­ րոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը։ Վա­ չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա­ նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսնե­րի, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղուենի կանոնադիր ժողովում։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատ­մության մեջ վաղ կանոնագրություններից է։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյա­նի գլխավորած ազատագրական պայքարի արդ­յունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերա­կանգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության։