«Ինկրուայաբլներ և մերվեյոզներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
 
== Մերվեյոզներ ==
[[Պատկեր:Juliette Récamier (1777-1849).jpg|200px|մինի|[[Ժյուլի Ռեկամյե]]]]
1797 թվականին ինկրուայաբլների ընկերուհիները դարձան իրենց արտասովոր հագնված կավալերներին համապատասխան. մերվեյոզ-աղջիկները փոխառել էին անտիկ նորաձևությունը, հագնվում էին հունական երկար, անթև ներքնաշապիկի (քիտոն) պես թեթև, գրեթե թափանցիկ զգեստներ, որոնց երբեմն անվանում էին «օդե կտոր»։ Զգեստները չափազանց լայն բացվածքներ ունեին, կիպ էին, իրանը գրկող՝ գրպաններ ունենալու համար, դրա համար թաշկինակները պահում էին պայուսակներում, որոնք հունարեն բառով կոչվում էին ''balantine'', իսկ լատիներեն՝ ''réticule'', որոնցից էլ ծագել է պայուսակների «ռադիկյուլ» անվանումը<ref>{{cite web|url=http://www.austentation.com/history/reticule.html|title=Reticule|work=Austentation: Regency Accessories|accessdate=նոյեմբերի 4, 2012}}</ref>։ Ոտքերին կրում էին սանդալ-բեմակոշիկներ։ Սանդալները կոճերին ամրանում էին խաչվող ժապավեններով կամ մարգարտի շարաններով։ Գլխին կրում էին կամ բաց գույնի կեղծամ և վրայից հսկայական գլխարկ, կամ էլ մազերը կարճ էին ու գզուզ, ինչպես հռոմեական կիսանդրիները։ Ժամանակին [[Փարիզի կոմունա (1789-1794)|Փարիզի կոմունան]] արգելել էր բաց գույնի կեղծամներ, բայց արդեն կրում էին ոչ միայն շեկ, այլև սև, կապույտ ու անգամ կանաչ գույների։