«Թուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
 
Տող 1.
[[Պատկեր:Schwerttypen.jpg|մինի|Թրի տարբեր տեսակներ]]
'''Թուր''', կտրող սառը զենք։ Բաղկացած է գոգավոր ուռուցիկ կողմից սուր, ներճկված կողմից բութ շեղբից, դաստապանից (երախակալ, բռնակ, կոթ) և կռվանից (շեղբը դաստապանից բաժանող խաչաձև մաս), ունի սուր ծայր։ Դաստապանը երբեմն ունենում է 1–3 աղեղնակ։ Թրի երկարությունը՝ 80–90, լայնությունը 3–3,5 սմ է։ Հարմարավետությունը որոշվում է շեղբի այնպիսի կորությամբ և ծանրության կենտրոնով, որի դեպքում փոքրանում է կտրելու անկյունը և մեծանում հարվածի ուժը։ Միայն կտրող արլ. թրերի շեղբի թեքությունը հասնում է 10, իսկ ծակելու համար հարմարեցված եվրռպականինը՝եվրոպականինը՝ 1 սմ-ի։ Կրում են պատյանի մեջ, որը լինում է փայտե, մետաղե, փղոսկրե, հաճախ՝ կաշեպատ, թավշապատ, նիկելապատ, զարդարված ոսկյա, արծաթյա (երբեմն՝ թանկագին քարերից) վերադիր զարդերով և փորագիր նախշերով։ [[Հայաստան]]ում թրի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում [[Փավստոս Բուզանդ]]ը (V դ.), [[Մովսես Կաղանկատվացի]]ն (X դ.), [[Արիստակես Լաստիվերցի]]ն (XI դ.) և ուրիշներ։ Ենթադրվում է, որ այն միջնադարյան Հայաստանում եղել է հեծելազորի հիմնական զենքը։ Պատմիչները երբեմն թուրը նույնացրել են [[Սուր (զենք)|սրի]] հետ։ XVII–XIX դդ. Հայաստանում գործածվել են առանց կռվանի, վիշապի երախի նմանությամբ դաստապանով թրեր։ XVIII դ. եվրոպական և ռուս,ռուսական բանակներում թուրը եղել է թեթև հեծելազորի և բոլոր զորատեսակների սպաների հիմնական զենքը։
 
== Տես նաև ==
* [[Սուսեր]]
* [[Սուր]]
{{ՎՊԵ|Swords}}
 
== Գրականություն ==
Տող 11 ⟶ 10՝
* Stefan Mäder։ ''Stähle, Steine, Schlangen: Ein neuer Blick auf alte Schwerter.'' Karfunkel Combat Nr. 1, Karfunkel-Verlag, Wals-Michelbach [[2005]] (գերմաներեն)
* Veronica Fiorato, Anthea Boylston, Christopher Knüsel։ ''Blood red roses: the archaeology of a mass grave from the Battle of Towton AD 1461.'' [[2000]], ISBN 1-84217-025-2. (անգլ.)
{{ՎՊԵ|Swords}}
{{ՀՍՀ|հոդված=ԹՈՒՐ|էջ=248|հատոր=4|ստուգված=1}}
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=248}}
 
[[Կատեգորիա:Զենք այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թուր» էջից