«Խորհրդա-գերմանական պայմանագիր (1939)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20211115)) #IABot (v2.0.8.2) (GreenC bot
Տող 25.
Պայմանագրի գաղտնի դրույթներով սահմանվում էր երկու տերությունների հետաքրքրությունների շրջանակը, որն իր մեջ ներառում էր միասնական [[ներխուժում Լեհաստան|ներխուժումը Լեհաստան]]։ Այն գործեց երկու տարի, մինչև [[Ադոլֆ Հիտլեր]]ի կառավարությունը խախտեց այն` ներխուժելով Արևելյան Լեհաստան [[Բարբարոսա (ռազմական գործողություն)|Բարբարոսա ռամագործողության]] ընթացքում 1941 թվականի հունիսի 22-ին<ref name="britannica1">{{cite web | url=http://www.britannica.com/EBchecked/topic/230972/German-Soviet-Nonaggression-Pact | title=A secret supplementary protocol of September 28, 1939 | publisher=Encyclopædia Britannica | work=German-Soviet Nonaggression Pact | date=2015 | accessdate=նոյեմբերի 14, 2015 | author=Britannica}}</ref>։
 
Պայմանագրի կետերով գրավոր կետերով երաշխավորված էր չհարձակվել միմյանց վրա և որևէ երկրի կառավարություն դաշնակից չի դառնա կամ որևէ կերպ չի օգնի մյուս կողմի թշնամուն։ Բացի չհարձակման պայմանագիրը ներառում էր գաղտի մաս, որով բաժանվում էին [[Լեհաստանի երկրորդ հանրապետություն|Լեհաստան]]ի, [[Լիտվա]]յի, [[Լատվիա]]յի, [[Էստոնիա]]յի, [[Ֆինլանդիա]]յի և [[Ռումինիա]]յի տարածքները Գերմանիայի և ԽՍՀՄ «ազդեցությունների գոտիներ»` բերելով այս երկրների տարածքային վերակազմավորումներին։ Դրանից հետո [[Ներխուժում Լեհաստան|Գերմանիան ներխուժեց]] Լեհաստան 1939 թվականի սեպտեմբերի 1-ին։ ԽՍՀՄ առաջնորդ [[Իոսիֆ Ստալին]]ը հրամայեց Կարմիր բանակին ներխուժել Լեհաստան սեպտեմբերի 17-ին{{Sfn|Goldman|2012|pp=163–64}}: 1940 թվականի մարտին Ֆինլանդիայի [[Կարելիա (պատմական մարզ)|Կարելիա]] և [[Սալլա]] տարածաշրջանները կցվեցին ԽՍՀՄ-ին [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|Խորհրդա-ֆիննական պատերազմ]]ից հետո։ Դրան հաջորդեց Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Ռումինիայի մի մասի ([[Բեսարաբիա]], Հյուսիսային [[Բուկովինա]] և [[Հերցի մարզ]]) [[անեքսիա]]ն ԽՍՀՄ կողմից։ Էթնիկ ուկրաինացիների և բելառուսների առկայությունը Լեհաստանում դարձավ Լեհաստան ներխուժման արդարացում։ Ստալինի ներխուժումը Բուկովինա 1940 թվականին խախտեց պայմանագիրը, քանի որ այն չէր գտնվում ԽՍՀՄ հետաքրքրությունների գոտում<ref>Brackman, Roman ''The Secret File of Joseph Stalin: A Hidden Life'' (2001) p. 341</ref>։
 
Պատերազմից հետո Ռիբբենտրոպը մեղադրվեց պատերազմական հանցագործությունների մեջ և մահապատժի ենթարկվեց։ Մոլոտովը մահացավ 96 տարեկանում 1986 թվականին։