«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Տող 30.
}}
 
'''Մռնչացող առյուծը''', Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարչական դիմանկարը որպես՝ Միացյալ Թագավորության վարչապետ։ Դիմանկարը ստեղծվել է 1941 թվականին ազգությամբ հայ և Կանադայում ապրող լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։
'''Մռնչացող առյուծը''',
 
Լուսանկարն արվել է 1941 թվականի դեկտեմբերի 30-ին Օտտավայում գտնվող Խորհրդարանում՝ Համայնքների պալատի խոսնակի սենյակում, այն բանից հետո, երբ Չերչիլը Կանադայի խորհրդարանի անդամների առջև ելույթ է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Դա կազմակերպվել էր Կանադայի վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքքենզի Քինգի կողմից։ Չերչիլը առանձնահատուկ կերպով հայտնի է իր կեցվածքով և դեմքի արտահայտությամբ, ինչը համեմատվում է այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում տիրող զգացմունքների հետ՝ համառություն գերհզոր թշնամու դեմ:
 
Չերչիլը նախապես զգուշացված չի եղել այն մասին, որ ինքը պետք է լուսանկարվեր։ Այդ միտքը սկզբում դուր չի եկել նրան, սակայն նա չի հրաժարվել։ Նա վառել է սիգարը և բարկացած հայացքով նայել 33-ամյա լուսանկարչին՝ Յուսուֆ Քարշին։ Քարշը Չերչիլին խնդրել է հանել սիգարը, սակայն մերժում է ստացել։ Սրանից հետո Քարշը մոտեցել է նրան, ներողություն խնդրել և Չերչիլի բերանից հանել սիգարը։ Երիտասարդի այդ քայլից Չերչիլն ավելի բարկացած դեմք է ընդունել, իսկ Քարշը այդ պահին լուսանկարել է նրան։ Սրանից հետո Չերչիլը Քարշին ասել է․
 
{{քաղվածք|Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար։|}}
 
Հենց սա է պատճառ հանդիսացել, որ լուսանկարն անվանվել է ''«Մռնչացող առյուծը»''։ ՀԿՀ Ֆիշերի արվեստի թանգարանը լուսանկարը նկարագրել է որպես «համարձակ և մռայլ դիմանկար, [որը] ակնթարթորեն դարձել է ֆաշիզմի դեմ Մեծ Բրիտանիայի պայքարի խորհրդանիշը»։
 
Լուսանկարը հայտնվել է ''Life'' ամսագրի 1945 թվականի մայիսի 21-ի համարի շապիկին, որը գնել էր այն 100 դոլարով։ Այժմ այն կախված է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի սենյակի պատին, որտեղ այդ լուսանկարն արվել է։