«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Statue_of_Themis.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Explicit մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/Statue of Themis at Chuo University Tama Campus:
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
[[Պատկեր:Statua Iustitiae.jpg|thumb|Արդարության լեդի կամ Յուստիցիա]]
 
'''Արդարության լեդի''' կամ '''Յուստիցիա''', դատական համակարգերում բարոյական ուժի այլաբանական անձնավորումն է<ref>Hamilton, Marci. ''[https://books.google.com/books?id=Ox4_vqFCjcEC&pg=PA296&dq=%22lady+justice%22+symbol&lr=&as_brr=3&ei=uXb8Se-IC4GuyATlm5SPBg God vs. the Gavel]'', page 296 (Cambridge University Press 2005): "The symbol of the judicial system, seen in courtrooms throughout the United States, is blindfolded Lady Justice."</ref><ref>Fabri, ''[https://books.google.com/books?id=AwwH0F8iC9QC&pg=PA137&dq=%22lady+justice%22+symbol&lr=&as_brr=3&ei=uXb8Se-IC4GuyATlm5SPBg The challenge of change for judicial systems]'', page 137 (IOS Press 2000): "the judicial system is intended to be apolitical, its symbol being that of a blindfolded Lady Justice holding a balanced scales."</ref>: Նրա աչքերը հիմնականում կապված են լինում, ձեռքերում նա հիմնականում բռնած է ունենում կշեռք և սուր։ Հաճախ հանես է գալիս [[Պրուդենսիա]]<nowiki/>յի հետ միասին։ Արդարության լեդին ծագում է անտիկ հռոմեական արվեստի մեջ արդարության մարմնավորում Յուստիցիայից (նաև՝ ''Ջուստիտիա'', ''Իվստիտիա'' կամ ''Իուստիտիա'', {{lang-lat|Iustitia}}, {{lang-en|Justice}})<ref name="treccani.it">{{cite web|url=http://www.treccani.it/enciclopedia/iustitia_(Enciclopedia-dell'-Arte-Antica)/|title=IUSTITIA|work=treccani.it}}</ref>, որը հունական դիցարանում համարժեք է [[Դիկե|Դիկեին]]։
 
== Յուստիցիա աստվածուհի ==
 
Արդարության լեդին ծագում է Յուստիցիայից, որը հռոմեական դիցաբանության մեջ արդարության աստվածուհին էր։ Յուստիցիան ներկայացվել է [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս]] կայսեր կողմից, և հետևաբար հռոմեական դիցարանում շատ հին աստվածություն չէ։ Յուստիցիան դարձել էր արդադատության առաքինության սիմվոլ, իսկ [[Տիբերիոս]] կայսեր կողմից կառուցվեց Յուստիցիայի տաճարը [[Հռոմ|Հռոմում]]<ref name="treccani.it" />։ Այս ամենի արդյունքում ցանկացած կայսր ցանկանում էր իր իշխանությունը ասոցացնել նրա աստվածության հետ․ [[Վեսպասիանոս]] կայսրը հատել է դրամներ, որոնց վրա պատկերված էր գահի վրա նստած աստվածուհին, իսկ դրամի վրա գրված էր «''Iustitia Augusta''»։ Նրանից հետո շատ այլ կայսրեր նույնպես օգտագործեցին այս պատկերը՝ իրենց արդարության պահապաններ ներկայացնելու համար։ Չնայած նրան, որ այն պաշտոնապես համարվում էր աստվածուհի և ուներ իր սեփական տաճարը և պաշտամունքի սրբավայրը Հռոմում, թվում է, որ ի սկզբանե այն ավելի շատ եղել է գեղարվեստական խորհրդանշական մարմնավորում, քան կրոնական իրական աստվածություն<ref name="treccani.it" />։
 
== Հատկանիշներ ==
 
[[Պատկեր:El_pesado_del_corazón_en_el_Papiro_de_Hunefer.jpg|մինի|Հին եգիպտական ''Մահացածների գրքում'' պատկերվում է մի տեսարան, որտեղ մահացած մարդու սիրտը կշռվում է ճշմարտության հոր առջև:]]
 
Կշեռքի միջոցով արդարություն հաստատելը որպես արդարության մարմնավորում թվագրվում է դեռևս [[Մաաթ]] աստվածուհու ժամանակներով<ref>{{Cite book|title=The Guide to American Law : Everyone's Legal Encyclopedia.|date=1983|publisher=West Pub. Co|others=West Publishing Company.|isbn=0314732241|volume=11|location=St. Paul [Minn.]|pages=687|chapter=Apendix D: Legal Symbols of the Anglo-American Legal Tradition|oclc=9196541|chapter-url=https://archive.org/details/guidetoamericanl11west/page/686}}</ref>, իսկ ավելի ուշ՝ հին Եգիպտոսից [[Իսիդա|Իսիդայի]] ժամանակներով։ Հելլենիստական աստվածությունները [[Ֆեմիդա|Ֆեմիդան]] և [[Դիկե|Դիկեն]] հետագայում դարձել են արդարության աստվածուհի։ Ֆեմիդան աստվածային կարգի, օրենքի, սովորույթի և օրենքի աստվածային արդարության մարմնացումն էր:
 
=== Կշեռք ===
 
Արդարության լեդին հաճախ պատկերված է մի շարք կշեռքներով, որոնք նա բռնել է մի ձեռքով և որոնց վրա նա չափում է գործի թեր և դեմ կողմերը: Հունական [[Դիկե]] աստվածուհի հաճախ պատկերվում է իր ձեռքում խահած մի քանի կշեռք։ Կշեռքները ներկայացնում են ապացույցների «կշռումը»։ Կշեռքները նաև չունեն հիմք, ինչը ցույց է տալիս, որ ապացույցները պիտի արդար «կշռվեն»։
 
=== Կապված աչքեր ===
 
[[Պատկեր:Lady_Justice_at_Castallania,_Malta.jpeg|աջից|մինի|Արդարության լեդի, 18-րդ դար, Կաստելանիա]]
 
Սկսած 16-րդ դարից Արդարության լեդին հաճախ պատկերված է եղել կապած աչքերով։ Աչքի կապածությունը խորհրդանշում է անկողմնակալությունը, իդեալը, որի համաձայն արդարադատությունը պետք է կիրառվի անկախ հարստությունից, իշխանությունից կամ այլ կարգավիճակից։ Ամենավաղ հռոմեական մետաղադրամների վրա Յուստիցիան պատկերված էր մի ձեռքին սուր, իսկ մյուսին՝ կշեռք, բայց բաց աչքերով<ref>See "The Scales of Justice as Represented in Engravings, Emblems, Reliefs and Sculptures of Early Modern Europe" in G. Lamoine, ed., ''Images et representations de la justice du XVie au XIXe siècle (Toulouse: University of Toulose-Le Mirail, 1983)" at page 8.''</ref>։ Յուստիցիան միայն 16-րդ դարի կեսերից սկսած է սովորաբար ներկայացվում էր որպես կույր։ Կույր Յուստիցիայի առաջին հայտնի պատկերումը [[Հանս Գիենգ]]<nowiki/>ի կողմից 1543 թվականին ստեղծված ''Հերեխթիգքեյթսբրունենի'' (Արդարության շատրվան) արձանն է, որը գտնվում է [[Բեռն|Բեռնում]]<ref>[[:Պատկեր:Berner Iustitia.jpg|Image of Lady Justice in Berne]].</ref>:
 
Յանուսի մոտեցումն օգտագործելու փոխարեն շատ քանդակագործներ ուղղակի աչքերը թողել են չկապված։ Օրինակ Արդարության լեդիի՝ [[Օլդ Բեյլի]]<nowiki/>ում գտնվող արձանի աչքերը բաց են<ref>[[:Պատկեր:Statue of Justice, Central Criminal Court, London, UK - 20030311.jpg|Image of Lady Justice in London]].</ref>․ դատարանի շենքի բրոշյուրներում բացատրվում է, որ դա կապված է այն բանի հետ, որ Արդարության լեդին ի սկզբանե կապկպված չի եղել, ինչպես նաև այն բանի հետ, որ նրա «նազելի ձևը» պետք է երաշխավորի նրա անաչառությունը, ինչը ավելորդ է դարձնում աչքերի կապվածությունը<ref>Colomb, Gregory. ''[https://books.google.com/books?id=trgG0BAQ4xkC&pg=PA50&dq=Justice+and++%22without+a+blindfold%22&ei=c3z8Sdg9lujMBJC2uf4G Designs on Truth]'', p. 50 (Penn State Press, 1992).</ref>։ Արդարության լեդիի մեկ այլ պատկերման ձև է նաև, երբ նրան ներկայացնում են իբրև կենդանի կշեռք։ Այս տարբերակում աստվածուհու յուրաքանչյուր ձեռք պահում է կշեռքի մի նժար։ Սրա օրինակը կարելի է տեսնել [[Թենեսի|Թենեսիում]]՝ Մեմֆիսի Շելբի շրջանի դատարանի շենքում<ref>[[:Պատկեր:JMR-Memphis1.jpg|Image of Lady Justice in Memphis]].</ref>։
 
=== Սուր ===
 
Սուրը մարմնավորում էր իշխանությունը հին ժամանակներում և փոխանցում էր այն գաղափարը, որ արդարադատությունը կարող է լինել արագ և վերջնական<ref name="oureverydaylife">{{cite web|url=http://peopleof.oureverydaylife.com/symbolism-lady-justice-8578.html|title=Symbolism of Lady Justice|author=Brent T. Edwards|access-date=24 February 2017}}</ref>։
 
=== Տոգա ===
 
Հունա-հռոմեական հագուստը խորհրդանշում է արդարությունը մարմնավորող փիլիսոփայական կեցվածքի կարգավիճակը<ref name="oureverydaylife" />։
 
== Համակարգչային համակրգում ==
 
[[Unicode]] 4.1.0-ի տարբերակը սահմանել է U+2696 կոդային խորհրդանիշը, որը կարող է օգտագործվել արդարադատության կշեռքը ներկայացնելու համար (արդյունք՝ ⚖)<ref>{{cite web|url=https://www.unicode.org/Public/4.1.0/ucd/UnicodeData.txt|title=Unicode Data-4.1.0|access-date=2020-09-28}}</ref>:
 
== Արվեստում ==
 
=== Արձաններ ===
 
<gallery mode="packed" widths="200px" heights="200px">
Պատկեր:Berner Iustitia.jpg|Աչքերը փակ Արդարության լեդին ձեռքին պահած սուր և կշեռք, Բեռն, [[Շվեյցարիա]], 1543 թվական
Պատկեր:A Justica Alfredo Ceschiatti Brasilia Brasil.jpg|''Արդարությունը'', [[Բրազիլիա]]յի Գերագույն դատարանի առաջ
Պատկեր:Pediment courthouse, Rome, Italy.jpg|Արդարադատության լեդին՝ նստած արդարադատության պալատի մուտքի մոտ, [[Հռոմ]], [[Իտալիա]]
Պատկեր:Justitia1.jpg|Արդարության լեդիի արձանը [[Գերմանիա]]յի [[Ֆրանկֆուրտ]] քաղաքում
Պատկեր:Justicia Ottawa.jpg|''Ջուստիտա'', Կանադայի Գերագույն դատարանի բակ, [[Օտտավա]], Օնտարիո, [[Կանադա]]
Պատկեր:Statue of Justice, Central Criminal Court, London, UK - 20030311.jpg|Կենտրոնական քրեական դատարան կամ Օլդ Բեյլի, [[Լոնդոն]], [[Մեծ Բրիտանիա]]
Պատկեր:Itojyuku themis.jpg|Ֆեմիդա, Տյուոյի համալսարան, Տամա-Շի, [[Ճապոնիա]]
Պատկեր:Justice statue.jpg|19-րդ դարի ''Օրենքի ուժը'' արձանը Օլոմոուցում, Չեխիայի Հանրապետություն․ առանց աչքերի կապոցի և արդարադատության կշեռքների, փոխարինելով վերջինս գրքով
 
Պատկեր:Chuo highschool themis.jpg|Ֆեմիդա, Տյուոյի համալսարան, Սուգինի միջնակարգ դպրոց, Սուգինի-կու, [[Ճապոնիա]]
Պատկեր:Law place du Palais-Bourbon Paris.jpg|''Օրենք'', հեղինակ՝ Ժան Ֆոշեր
Պատկեր:JMR-Memphis1.jpg|Շելբի շրջանի դատարանի շենք, Մեմֆիս, Թենեսի, [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]
Պատկեր:Goddess of justice.jpg|Ֆեմիդա, Քվինսլենդի Գերագույն դատարանի բակ, Քվինսլենդ, [[Ավստրալիա]]
Պատկեր:NewarkJustice1.jpg|Դիանա Մուրի կերտած ''Արդարադատությունը'' քանդակ, Կառավարության Կենտրոն, Նյուարկ, [[Նյու Ջերսի]]
Պատկեր:Justitia szobra a Kúria épületében.jpg|Ջուստիտան Բուդապեշտի բարձրագույն դատարանների շենքում, [[Հունգարիա]]<ref>{{cite paper |title=Statues of Lady Justice in Hungary: Representation of Justitia in town halls, courthouses, and other public spaces |url=http://www.clovekaspolocnost.sk/UserFiles/article/files/157501779302-takacs.pdf |first1 = Peter |last1= Takács | publisher= Széchenyi István University | location = Győr, Hungary |issn=1335-3608}}</ref>
Պատկեր:Fronton oud gerechtsgebouw, Gent.jpg|Ֆեմիդա, դատարանի հին շենքը, [[Գենտ]], [[Բելգիա]]
Պատկեր:Justice Statue Iran.jpg|''Ջուստիտա'', Թեհրանի դատարանի շենք, [[Թեհրան]], [[Իրան]]
Պատկեր:Campinas, detalhe do Palácio da Justiça.jpg|Ջուստիտա, Արդարադատության պալատի դիմաց, Կամպինաս, [[Բրազիլիա]]
Պատկեր:Carl Spitzweg - Das Auge des Gesetzes (Justitia) - 1857.jpg|''Ջուստիտա'', [[Կարլ Շպիցվեգ]], 1857
</gallery>
 
=== Կտավներ ===
 
<gallery mode="packed" widths="200px" heights="200px">
Պատկեր:Sala di costantino, giustizia.jpg|Որմնանկար ''Sala di Costantino'' դահլիճում, Ռաֆայելի սենյակ, Ռաֆայել, մոտ 1520 թվական
Պատկեր:Luca Giordano 013.jpg|Լուկա Ջորդանո, Պալացո Մեդիչի Ռիկարդի, Ֆլորենցիա, 1684-1686 թվականներ
Պատկեր:Gerechtigkeit-1537.jpg|[[Լուկաս Կրանախ Ավագ]], 1537 թվական
</gallery>
 
=== Զինանշաններ ===
 
Արդարության լեդին և նրա այլ սիմվոլներ օգտագործվում են զինանշանների վրա, հատկապես՝ իրավական պետական հաստատությունների զինանշանների վրա։
 
<gallery mode="packed" widths="200" heights="200">
Պատկեր:DEU Ilshofen COA.svg|Ջուստիտան Իլսհոֆենի զինանշանի վրա, [[Բադեն-Վյուրթեմբերգ]]
Պատկեր:Svea hovrätt vapen.svg|Կշեռքներ և սուր Շվեդիայի դատարանի զինանշանի վրա
Պատկեր:Hörby kommunvapen - Riksarkivet Sverige.png|Կշեռքներ, որոնք հավասարակշռում են սուրը Հորբիի զինանշանի վրա
Պատկեր:Landskrona fulla vapen.svg|Պրուդենսիան և Ջուստիտան, որպես Լանդսկրոնայի զինանշանը պահողներ
</gallery>
 
=== Դրամագիտություն ===
 
<gallery mode="packed" widths="200px" heights="200px">
Պատկեր:US-Fractional (3rd Issue)-$0.50-Fr.1355.jpg|Արդարադատության կշեռքներ, 0․50 ԱՄՆ դոլար կոտորակային արժույթով
Պատկեր:Museo Bellini - 03-00109166-st99529 - Sesterzio in oricalco - Età romana R.JPG|Հռոմեական մետաղադրամ, 222-231 թվականների միջակայք
</gallery>
 
== Տես նաև ==
 
*[[Ֆեմիդա]]
*[[Իրավունք]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
== Արտաքին հղումներ ==
 
{{Commons category|Iustitia}}
* [https://www.justice.gov/about/doj-seal-history-and-motto DOJ Seal - History and Motto] {{deadlink|date=March 2021}}