«Թագուհի Շահնազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
→‎top: Հանվել է «Կոստանդնուպոլիս» բառի կրկնությունը։
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Թագուհի Շահնազարյանը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ Կոստանդնուպոլսի «Հայրենիք» օրաթերթի հիմնադիր, մտավորական և հանրային գործիչ Հովհաննես Շահնազարի եղբոր ընտանիքում։ Սովորել է [[Վենետիկ]]ի Բենեդետտո Մարչելլո երաժշտանոցում։ Վենետիկ գնալիս «Մոնտենեգրո» նավում ծանոթացել է [[Կոստան Զարյան]]ի հետ, և նրանք ամուսնացել են։ Վերադառնալով Կ. Պոլիս՝ դասավանդել է ամերիկյան քոլեջում, հանդես եկել համերգներով։ 1916-1921 թվականներին բնակվել է [[Իտալիա]]յում։
 
1922 թվականին ընտանիքի հետ հաստատվել է [[Խորհրդային Հայաստան|Հայաստան]]ում։ [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յում դասավանդել է [[դաշնամուր]], [[հարմոնիա]] և երաժշտության տեսություն։ Հանդես է եկել նաև մենահամերգներով։ 1924 թվականին վերադարձել է [[Եվրոպա]], ունեցել համերգներ։ 1929 թվականին Կ. Զարյանը հեռացել է կնոջից և ամուսնացել ամերիկացի նկարչուհի Ֆրանսիս Բրուքսի (1901-1963 թվականներ) հետ։ Կյանքի վերջին տարիներին Թագուհի Զարյանը մանրամասն գրի է առել Զարյանի և իր համատեղ կյանքի հանգամանալից պատմությունը, ինչպես նաև գրողի կյանքի 1930 թվականից հետո ընկած ժամանակի դեպքերն ու իրադարձությունները։ 1936 թվականին հաստատվել է [[Հռոմ]]ում, որտեղ էլ մահացել է 1962 թվականի հունիսի 10-ին<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=3241 Թագուհի Շահնազարյանի մասին avproduction.am կայքում]</ref><ref>[http://www.azg.am/AM/culture/2015031304 Փախուստ Կոստանդնուպոլսից]</ref>։