«Աշա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
==Հակադրություն==
[[Սուտ]]ը և ճշմարտության աղավաղումը, որոնք հակադրվում էին աշային, [[ավեստերեն]]ում կոչվում էին '''դրուգ''' կամ '''դրուհ'''։ Զրադաշտականները համոզված են, որ մարդկային հասարակության ներկայացուցիչները բաժանված են երկու խմբերի՝ աշայի պաշտպանների, արդարամիտների՝ '''աշավաններաշավանների''' և չարի հետևորդների՝ '''դրուհվանտների'''։ Ուշ [[պղնձե դար|պղնձե]] և վաղ
[[բրոնզե դար|բրոնզե]] դարերում, երբ իրանական սարահարթում նոր էին ձևավորվում ցեղեր և ցեղային միություններ, որոնք հետագայում վերաճելու էին տվյալ տարածաշրջանի առաջին պետական միավորների, կարևոր նշանակություն էր տրվում փոքր հասարակական համայնքներում արդարության, հավասարության և ճշմարտության նշանակությանը բոլոր անդամների միջև։
 
==Խոսքի-խոստման նշանակությունը==
Հին զրադաշտական հասարակություններում ու հասարակարգերում հսկայական նշանակություն էր տրվում տվյալ անձի տված երդմանը կամ խոստմանը՝ խոսքին։ Խոսքը կամ խոստումը, որը տրվում էր այս կամ այն անձի կողմից, պետք է հարգանք առաջացներ համայնքի մյուս անդամների մոտ. պետք է լիներ համապատասխան աշայի։<br />
Խոստումները բաժանվում էին երկու տեսակի՝ '''երդում''', որը կոչվում էր ''վարունա'' ու ենթադրում էր տվյալ անձի տված խոստումն իր կամ հասարակության մյուս անդամների առջև և '''համաձայնություն'''՝ ''միթրա'', որն արդեն կնքվում էր հասարակության անդամների միջև։ Եթե համայնքի անդամնը խախտում էր երդումը կամ համաձայնությունը, ապա համապատասխանաբար նա պետք է փորձությունների ենթարկվեր ջրով՝ վարունայի խախտման դեպքում, կամ էլ կրակով՝ միթրայի խախտման դեպքում։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աշա» էջից