«Էքսպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}{{Վիքիֆիկացում}}[[Պատկեր:The Scream by Edvard Munch, 1893 - Nasjonalgalleriet.png|մինի|[[Էդվարդ Մունկ]]. ''[[Ճիչ (նկար)|Ճիչ]]'' (1893)՝ էքսպրեսիոնիզմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը]]
'''Էքսպրեսիոնիզմ''' ({{lang-lat|expressio}}, «արտահայտում» բառից), XX դարի առաջին կեսի գրականության և [[արվեստ]]ի ուղղություն, որը միակ իրականությունը համարում է մարդու ենթակայական (սուբյեկտիվ) հոգեկան կյանքը, իսկ նրա արտահայտումը, կերպարավորումը դիտում է որպես արվեստի գլխավոր նպատակ։
 
XX դարի սկզբներին [[Գերմանիա]]յում սկիզբ առավ մի շարժում, որը [[գեղանկարչություն|գեղանկարչության]] մեջ դեմ էր [[ակադեմիզմ]]ին։ Դրա նախաձեռնողները [[Դրեզդեն]]ում ՙՄոստ՚[[Die Brücke|Կամուրջ]] անունը կրող խմբում միավորված ուսանող ճարտարապետներ [[Էռնստ Լյուդվիգ Կիրխներ|Կիրխները]]ը, [[Բրեյլ]]ը, [[Հեկել]]ը, [[Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ|Շմիդտ-Ռոտլուֆ]]ը և այլք էին։ Նրանցից ոչ մեկը գեղանկարչության մեջ փորձ չուներ, և նրանց գեղարվեստական փորձարարությունները հանգեցրին էքսպրեսիոնիզմի ծնունդին՝ որպես նոր գեղարվեստական ուղղության։ Արվեստում և գրականության մեջ այդ նոր ուղղությունը, որն արտահայտվեց 1-ին համաշխարհային պատերազմի և դրանից հետո հեղափոխական ցնցումների ժամանակ, բուրժուական աշխարհի ճգնաժամի զգացողությունն էր։ Էքսպրեսիոնիզմը ժամանակաշրջանի սուր հակասությունների հետևանք էր, հասարակական հիասթափության պտուղ, տոտալ օտարվածության դեմ անհատականացված արտահայտություն։ Այդ անվանումը խմբի անդամները չտվեցին, այլ քննադատները՝ բնութագրելով դրա գերակշիռ հատկանիշը – գերլարված, բարձր հուզականությունը, արտահայտչականությունը։
 
{{lang-fr|Expression}} (արտահայտություն) տերմինը առաջին անգամ գործածեց [[Բեռլին]]ում լույս տեսնող ՙՇտուրմ՚ էքսպրեսիոնիստական ամսագրի հրատարակիչ [[Վալդեն]]ը։ Էքսպրեսիոնիզմ տերմինը պետք է բնութագրեր այն արվեստի էությունը, որը իր առջև դրված խնդիրներով ու մեթոդներով հակառակ էր իր հնարավորությունները սպառած [[նատուրալիզ]]մի և իմպրեսիոնիզմի ուղղություններին։
Տող 8.
Էքսպրեսիոնիզմի մեջ արվեստը կարծես ավելի է հեռանում իրականության պատկերումից. գլխավորը հեղինակի սուբյեկտիվ պատկերացումների արտահայտությունն էր։ Նկարչի ճչացող ՙեսը՚ հետ է մղում փաստը, ՙպատկերը՚ փոխարինվում է ՙարտահայտմամբ՚։ Էքսպրեսիոնիզմի մեջ գերակշռում է իրեն արտահայտելու նկարչի ձգտումը, իր ներաշխարհը՝ առավելագույն մերկությամբ և սրությամբ։ Հաճախ էքսպրեսիոնիստի ներաշխարհը երևում է որպես հակասական, օբյեկտիվ իրականությանն ընդդիմացող, որը նա արտահայտում է կտրուկ աղճատված ձևով։ Դա կարող է համադրվել նկարչի անկեղծ ձգտումով՝ հաստատելու համամարդկային արժեքները, դատապարտել սպառազինությունները, հասարակական անարդարությունը և այլն։
 
Արվեստի բոլոր տեսակներում էքսպրեսիոնիստների ստեղծագործությունները տարբերվում են նյարդային աններդաշնակությամբ, անբնական համաչափությամբ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիստները դուրս են գալիս [[տոնայնություն|տոնայնության]], մեղեդու սահմաններից, փնտրում և ստեղծում են նոր ձայնային համակարգեր ([[ապատոնայնություն]])։ Էքսպրեսիոնիստական թատրոններում դերասանները հաճախ խաղում էին թեքված բեմական հրապարակներում. լուսարձակի ճառագայթը մթությունից էր հանում հանդիսասրահին դիմող հերոսին։ Էքսպրեսիոնիստների գրական ստեղծագործություններում բացակայում էին կենդանի բնավորությունները։ Պատահական չէ, որ գրականության մեջ գլխավոր [[ժանր]]երը [[քնարերգություն]]ն էր և [[հրապարակախոսություն|հրապարակախոսական]] դրաման, որոնք էքսպրեսիոնիստների գրչի տակ վերածվում էին հեղինակի կրքոտ մենախոսության։ Հետաքրքրական է, որ իր էության մեթոդը կերպարվեստում էքսպրեսիոնիզմը լիովին դրսևորեց [[գրաֆիկա]]յում. աշխարհը դիտվում էր որպես սև-սպիտակի հակադրություն՝ չափազանց կտրուկ ու կոտրատված գծերով, դրանց խառնելով դետալների և գույների իրական բազմազանությունը։ ([[Ժորժ Գրոսս]], [[Ֆոտելեր]], [[Էրնստ Կիրխներ]], [[Էդվարդ Մունկ]], [[Ֆրանց Մարկ]] և այլն)։
 
Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գերմանացի էքսպրեսիոնիստների ստեղծագործությանը։ Գերմանացի նկարիչները [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից առաջ և հատկապես հետո մեծ ուժով էին արտահայտում իրենց հուսահատությունն ու անհամաձայնությունը, շրջապատող միջավայրի հանդեպ իրենց բողոքը, որը իր արտահայտչաձևերի սրությամբ երբեմն հասնում էր լիակատար ողբերգության։ Նրանց վրա մեծ ազդեցություն ունեցավ նորվեգացի Մունկի և շվեյցարացի [[Ֆերդինանդ Հոդլեր|Հոդլեր]]ի ստեղծագործությունը։ Նրանք ցուցադրում էին ձևերի զգայական ընկալման բնազդային չափազանցությունը, որը իմպուլսիվ փոխադրում էին հարթության վրա։
 
Հեռանալով [[Վան Գոգ]]ից և վճռորոշ քայլ անելով ՙպատկերումից դեպի արտահայտություն՚, էքսպրեսիոնիստները հաստատեցին, որ արվեստը ՙբացարձակ ազատություն է, որը հաղթահարում է իրականության նատուրալիզմն ու իդեալականացումը, բոլոր նախապաշարումներն ու պայմանականությունները և, առաջին հերթին, բարոյականության, հետևաբար և արհեստականորեն անջատված արտաքին ու ներքին իրականությունը։ Իրականությունն արտահայտվում է այնպես, ինչպես այն ընկալում է [[սուբյեկտ]]ը՚։
 
1-ին համաշխարհային պատերազմի տարիներին էքսպրեսիոնիստների ստեղծագործության գլխավոր թեման հակապատերազմական բողոքն էր։ Այն արտահայտվում էր դարաշրջանին բնորոշ ՙվերջի՚ և ՙսկզբի՚ հակադրմամբ, հին աշխարհի կործանման անհրաժեշտությամբ և հեղափոխության շնչի հաղորդմամբ, հեղափոխական շնչով համակված հին աշխարհի կործանման անհրաժեշտությամբ։
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=100}}
 
{{Պոստիմպրեսիոնիզմ}}