«Խեժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 24.
 
==Խեժերի արտադրությունը Հայաստանում==
[[Հայաստան]]ում աճում են խեժատու ծառեր ([[սոճի]], [[նոճի]], [[եղևնի]], [[խեժափիճի]], [[գիհի]], [[ակացիա]]) և բույսեր ([[չարհոտ]], [[կանգար]], [[Գազ (բույս)|գազ]], աղբրաց արյուն, [[լոշտակ]]), որոնցից ստացվել կամ արտաթորվել են տարբեր տեսակի խեժեր։ Խեժափիճու խեժն անվանել են [[անզրութ]] կամ անծրութ, փշատերև ծառերինը՝ մարխի խեժ, [[բևեկնախեժ]], [[բևեկնայուղ]], գիհի ծառինը՝ [[սանդալուզ]] կամ սանդալոս, ակացիայինը՝ [[ախախիա]] կամ աղաղիա, չարհոտինը՝ [[անկիտան]] կամ անճիտան։ Ստացել են նաև քարախունկ, որն անուշահոտ խեժ է և, ըստ ավանդության, կարծրանում է քարի մեջ։ Վերոհիշյալ խեժերն օգտագործվել են բժշկության մեջ՝ որպես դեղորայքների բաղկացուցիչ մաս կամ մաքուր վիճակում։ Դրանցից պատրաստել են սոսնձանյութ, [[ներկ]]եր և [[թանաք]]ներ։ Ջրդեղերին խառնած՝ քսել են ձեռագրերի և [[մանրանկար]]ների մակերևույթին՝ ջրի նկատմամբ անթափանց դարձնելու, մեխանիկական հարվածներից պահպանելու և փայլ տալու համար։ Որոշ խեժեր (օրինակ, բևեկնախեժ) այնքան շատ են արտադրվել, որ ներքին շուկայի պահանջները բավարարելուց բացի համարվել են Հայաստանից արտահանվող գլխավոր նյութեր։
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=46}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեժեր» էջից